25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կապահովվի քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը

Կառավարությունը որոշել է  ծրագրային վերաբաշխումների միջոցով ծրագրերի ընդհանուր միջոցները վերաբաշխել առավել հրատապ համարվող ծրագրերի գծով առկա պահանջարկի փոխհատուցմանը՝ ՀՀ քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով: Պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացված գնահատումների և փաստացի 10 ամիսների կատարողականների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որոշ ծրագրերի գծով առկա են թերակատարումներ, իսկ մի շարք, հատկապես հիվանդանոցային ծառայությունների մասով, առկա են գերակատարումներ՝ պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պահանջարկի աճով։  Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է նվազեցնել «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ», «Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ», «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ»  և այլ ծրագրերի ընդհանուր միջոցները:  Առաջարկվում է ավելացնել, մասնավորապես՝ «Մտավոր, հոգեկան, լսողական, ֆիզիկական, շարժողական և այլ զարգացման խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ»,            «Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ», «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ»  և այլ ծրագրերի ընդհանուր միջոցները:

Գործադիրն  ընդունել է նաև համապատասխան որոշում, որով առաջարկվում է 2017 թ. պետբյուջեի «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով տնտեսված միջոցները՝ մոտ 30 մլն դրամ,  փոխանցել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ