25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իսկ ո՞վ ասաց, որ Եվրոպան անթերի է»

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաղթանակ ու հաջողություն կլիներ այն ժամանակ, եթե ստորագրվեր ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը: «Այս համաձայնագիրը եղած հիմքերի ամրագրումն է, շատ առաջ նայող համաձայնագիր չէ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Պատգամավորը նկատեց, որ ներկայիս քաղաքական իրողություններն առնվազն անհրաժեշտություն էր դարձրել ԵՄ-ի հետ այս համաձանագրի ստորագրումը:

Հարցին, թե արդյոք այն քաղաքական կամքը, որպեսզի իրացվեն համաձայնագրով դրված պահանջները՝ կոռուպցիայի դեմ պայքար, ստվերի ու մենաշնորհների կրճատում, պատգամավորը պատասխանեց, որ դրությունն այնպիսին է, որ եթե իշխանությունը քաղաքական կամք չդրսևորի՝ այդ պարտավորությունները կյանքի կոչելու, ապա համաձայնագիրն ի ճիք կդառնա: «Եվրոպական կառույցների աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ եթե պահանջներ են դրվում, ապա ստեղծվում են զանազան հանձաժողովներ, որոնք նորմալ մոնիտորինգներ են անում, և ռեֆորմներ լինում են: Եկեք, փաստենք, որ մեր երկիրը շատ հարցերում այնպիսին չէ, ինչպիսին 20 տարի առաջ էր, սա նաև ստանձնած պարտավորությունների արդյունք է, ուզեն, թե չուզեն՝ համաշխարհային շուկայի հետ աշխատելու, ինտեգրվելու համար պետք է ռեֆորմների գնան»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

Ամեն դեպքում, Արարատ Միրզոյանի համոզմամբ՝  իշխանությունները հետագայում էլ ամեն ինչ անելու են ընտրությունների ժամանակ իրենց քվե ապահովելու համար. «Հիմա իշխանության ձեռքերն, այսպես ասած, այնպես ազատ չեն, ինչպես նախկինում, բայց հանուն արդարության պետք է նշել, որ իրենք միշտ շրջանցելու ձևը գտնում են, օրինակ՝ այն Ժամանակ լցոնում էին անուն, հիմա դրսում կաշառում են»:

Արարատ Միրզոյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե ՀՀ-ին հաջողել է «և, և»-ի քաղաքականությունը: Միևնույն ժամանակ խոստովանեց՝ ԵՄ-ն որոշակիորեն փոխել է պահանջներն ու մոտեցումները: «Անշուշտ պահանջների որաշկի դյուրացում կա, գուցե դրության մեջ մտնելու կոնցեպտ կա: Իսկ ո՞վ ասաց, որ Եվրոպան անթերի է, մեզ մոտ ընրությունները կեղծվում էին, բայց իրենք ասում էին՝ մի քայլ առաջ է: Ոչինչ էլ միանշանակ չէ, քանի որ ԵՄ-ն էլ ունի իր քաղաքական ու տնտեսական շահը և այդ ամենին ելնելով է քայլ արել»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ