25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեր ցանկությունն է՝ ՀՀ-ում Արցախի շրջանավարտները սովորեն այն մասնագիտությունները, որոնք Արցախում չկան»

Արցախի շրջանավարտների 60 տոկոսը կրութությունը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, նվազել են բնագիտական ուղղությամբ ընդունվողները. այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը: Նրա ներկայացմամբ՝ Արցախի Հանրապետությունում միջին մասնագիտական ծրագրեր հիմնականում իրականացնում են կոնկրետ մասնագիտական կողմնորոշում ունեցող քոլեջները:

Ինչ վերաբերում է Արցախում բարձրագույն կրթություն ստացողներին, Արմեն Սարգսյանը նշեց, որ Արցախի հանրակրթական դպրոցների շրջանավարտների 60 տոկոսն ուսումը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Յուրաքանչյուր տարի ՀՀ Կառավարությունն Արցախին հատկացնում է 60 նպատակային տեղ բարձրագույն ուսումնական հաստություններում, այսինքն՝ 60 հոգի ընդունվում են ՀՀ բուհեր: Տարբեր տարիներին տարբեր է եղել ընդունվածների քանակը՝ կապված շրջանավարտների քանակից, օրինակ՝ 2017-2018 թթ.-ին շրջանավարտների ամենափոքր քանակն է լինելու՝ կապված 5-6-րդ դասարանների թռիչքի հետ»,- ասաց նա: Արմեն Սարգսյանի խոսքով՝ ամեն տարի Արցախի բուհեր ընդունվում է 400-500 շրջանավարտ:

Նա նշեց, որ անցյալ տարի ՀՀ Կառավարության կողմից տրամադրված տեղերի մեջ բացառել են տնտեսագիտությունն ու իրավաբանություն մասնագիտություններ: «Մեր ցանկություն այն է, որ ՀՀ-ում Արցախի շրջանավարտները սովորեն այն մասնագիտությունները, որոնք Արցախում չկան: Հիմնականում տեղեր են հատկացվել, օրինակ՝ բուժական գործ, մշակութաբանություն, արևելագիտութուն, գազաֆիկացման, ջրային տնտեսության հետ կապված մասնագիտությունեներում: Մեզ մոտ շրջանավարտները հիմնականում ընտրում են բանասիրութուն, իրավաբանություն, տնտեսագիտություն, մանկավարժական մասնագիտություն: Ցավոք սրտի, պակասել է բնագիտական գծով գնացող ուսանողների քանակը»,- ասաց Սարգսյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Արցախի Կառավարութունը բնագիտական ուղղությունը զարգացնելու հետ կապված որոշում է ընդունել: Ըստ նրա՝ քիմիա, կեսաբանություն, աշխարհագրություն, ֆիզիկա, մաթեմատիկա գծով ընդունվողները կհանձնեն մեկ միասնական կրություն և կընդունվեն բուհ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ