20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Շատ-շատ լավ օրենքներ ընդունելով՝ մենք շուտ Եվրոպա չենք դառնալու»

«Իհարկե, պետք է արձանագրենք, որ  Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեծ առաջընթաց էր, անհրաժեշտ քայլ էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ի առջև Եվրամիության կողմից դրվող պահանջների մի մասը քաղաքական է, մյուսը՝ իրավական, իսկ տնտեսականն՝  ավելի քիչ:

«Տնտեսականի մեջ ես կառանձնացնեմ այն պահանջը, որ Կենտրոնական բանկի ու հաշվեքննիչ պալատի անկախություն պիտի լինի: Այսինքն՝ իրենք արձանագրել են, որ անկախ չեն կամ քիչ է անկախությունը: Սա արդեն ենթադրում է փոփոխություն: Ես հարցնում եմ ԿԲ նախագահին՝ դուք մասնակցում եք կառավարության նիստին, ԿԲ-ի Սահմանադրությամբ սահմանված պահանջը գնային և ֆինանսական կայունությունն է չէ՞, դուք երբևէ վեճ ունեցե՞լ եք վարչապետի հետ օրինակ՝ գնաճի վերաբերյալ: Այդ վեճը չկա, այսինքն՝ ֆորմալ է այդ անկախությունը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պահանջներից մյուսներին՝ կոռուպցիայի ու մենաշնորհերի դեմ պայքար տանելուն, ապա պատգամավորը նկատեց, որ այս համաձայնագրով արձանագրվում է գործընթաց սկսելու  թույլտվություն տալ: Նույնը, ըստ նրա, վերաբերում է, վիազների ազատականացման կամ դյուրացման ռեժիմին: «Ինչպես կգնա, դա արդեն մեր բանակցողների շնորհքի և իմաստության վրա է. կարող ենք այդ պրոցեսը շատ կարճ ժամանակում անցնել կամ հակառակը»:

Միքայել Մելքումյանը նշեց, որ օրենսդրական դաշտն է նախևառաջ ցույց տալիս, թե ցանկություն գա գնալ այդ փոփոխություններին, թե ոչ: «Իրենք ասում են՝ այս, այս օրենքները պետք են, որ դու համարվես մեր ընկերը, մեր հանրույթի մարդը: Ընդունենք նույն Ընտանեկան բռնության օրենքը և այլն: Բայց այնպես էլ չէ, որ մենք էլ բոլորը վերցնենք, դնենք, մեր ազգային ինքնությունն ու կերպը պահպանելու ենք, դրանք պիտի տեղայնացվեն :

Նաև վարչարարությունն է կարևոր. այսինքն՝ կարող ես լավ օրենք ունենալ, բայց կյանքում կիրառման ժամանակ լրիվ տարբերվի: Շատ-շատ լավ օրենքներ ընդունելով մենք շուտ Եվրոպա չենք դառնալու, որովհետև պրակտիկան ուրիշ է»,-հավելեց ԱԺ փոխնախագահը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ