26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինչի՞ գլխանց չենք ներկայացնում, որ սենց էքստրեմալ ռեժիմի մեջ չընկնենք»

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի առաջարկով Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց  փաթեթը, որով առաջարկվում է «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերում փոփոխություններ կատարել:

Նախարարն ասաց, որ առաջարկվում է 4 օրենքներում փոփոխություններ կատարել տեսչական բարեփոխումներն առավել իրավական տեսակետից համահունչ կառուցելու, հաստատված ռեֆորմներին համապատասխանեցնելու և լիազորությունները հստակեցնելու համար, որպեսզի տեսչական մարմնի ղեկավարն ու մարմինը հստակ լիազորություններ ունենան՝ և ստուգումների հրաման տալու, և պատասխանատվության կիրառելու համար: Նա խնդրեց անհետաձգելի համարել նախագիծը, իսկ այդ դեպքում այն պետք է հրատապ կարգով ուղարկվի Ազգային ժողով, որպեսզի այս տարի քննարկվի: 

«Բայց մենք օրակարգն արդեն ուղարկել ենք»,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ևս նշեց, որ ԱԺ դեկտեմբերի 12-ին կայանալիք նիստի օրակարգն արդեն կա, սակայն նկատեց, որ ևս մի արտահերթ է լինելու:

«Բայց դա այդքան անհետաձգելի՞ է, ի՞նչն է  խնդիրը, որ մենք այսքան երկարացրել ենք: Իր կարևորությունն ու նախապատրաստական աշխատանքն ինչի՞ ենք այդքան ձգել, եթե այդքան կարևոր էր»,-զարմացավ վարչապետը:

Արծվիկ Մինասյանն էլ բացատրեց, որ անհրաժեշտությունը պայմանավորված է իրավական տեսակետից անհարթությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Վարչապետն ասաց՝ պետք է այնպես անել, որ անհետաձգելիների շարքը կրճատվի մաքսիմալ, առօրյա հարցերն էլ անհետաձգելի չլինեն:

Վաչե Գաբրիելյանն էլ պարզաբանեց, որ տեսչական բարեփոխւմների հետ կապված ժամկետի խնդիր կա՝ մինչև 2018 թվականի հունվարի 18-ը, որոշակի դրույթներ պետք է սահմանադրական այլ օրենքների հետ հարմարեցվեն:

Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Եթե մենք գիտեինք, որ մեր կրիտիկական ժամկետը տարվա վերջ է, ապա այդ օրենքների, փոփոխությունների ժամկետները Կառավարության նիստ ներկայացման և ԱԺ ինչի՞ գլխանց չենք ներկայացնում, որպեսզի սենց էքստրիմալ ռեժիմի մեջ չընկնենք: Կյանքը ցույց է տալիս, որ անհետաձգելի հարցեր առաջանում են, բայց եթե տարվա սկզբին գիտեինք սա… նայեք, ինձ ասեք»,-եզրափակեց նա:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ