19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ պատանի լողորդների քառյակը չեմպիոն է դարձել Թեհրանի միջազգային մրցաշարում

Լողի Հայաստանի Հանրապետության պատանեկան հավաքականի անդամներից կազմված Գրիգոր Գրիգորյան, Մուշեղ Կագանյան, Վահե Խաչատրյան և Ստեփան Աբրահամյան քառյակը (11-12 տարեկաններ) չեմպիոն է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում կայացած լողի պատանեկան միջազգային մրցաշարի 4 x 50 մետր ազատ ոճ փոխանցալող մրցաձևում:

Մեր մյուս ներկայացուցիչ Էդվարդ Ասատրյանը 11-12 տարեկանների մրցումների 50 մետր բրաս ոճում արժանացել է արծաթե մեդալի: Մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 10 լողորդ:  

Մրցաշարին մասնակցել են պատանի լողորդներ Իրանից, Հայաստանից, Թուրքիայից,  Սիրիայից, Իրաքից և Ադրբեջանից:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ