19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը պատրաստ է վճարել

Տեղական հեռուստաընկերություններով  այսօր եթեր գնացած ռեպորտաժը պատմում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ եւ հանձնարարել միջազգային կառույցներում ակտիվություն դրսեւորել:

ԲՀԿ առաջնորդը դատապարտել է Սաֆարովի արտահանձնումը եւ ներումը Ալիեւի կողմից եւ նշել, որ միջազգային կառույցներում Հայաստանի դիրքորոշումը պետք է առավել ակտիվ ներկայացնել , որպեսզի “կարողանանք հաջողության հասնել, կարգավորել հարցերը”:

Այս նպատակի համար Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել նաեւ ֆինանսական միջոցներ հատկացնել եւ նշել է, որ կֆինանսավորի ոչ միայն ԲՀԿ-ական օրենսդիրներին, նաեւ այլ կուսակցության պատգամավորներին :

Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն առաջարկել է ԱԳՆից պահանջել արտաքին քաղաքական փաթեթ` 10 կարեւորգույն հարցերի վերաբերյալ:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ