19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարզպետարանը տոկոսով փող է տալիս. Հրապարակ

Պարզվում է՝ Լոռու մարզպետարանը տոկոսով փող է տալիս, և որպեսզի «վարկառուն» չգցի իրենց, ձեռքի հետ էլ գույք է վերցնում «զալոգ»: Այսպես, 2011 թ. «ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի» ՊԿՀ-ի և քաղաքա­ցի Տարոն Ֆարմանյանի միջև կնքվել է «Բյուջետային վարկի տրամադրման և տրանսպոր­տային միջոցի գրավադրման մասին» պայմանագիր, ըստ որի՝ Ֆարմանյանին մեքենայի մաքսազերծման համար տրա­մադրվել է 1 մլն. 727 հազար 905 դրամի բյուջետային վարկ: Իսկ վարկի վերադարձելիությունն ապահովելու համար գրավադրվել է պատասխանողին պատկանող «MERCEDES BENZ E 430» մակնիշի ավտո­մեքենան:

Նշված գումարից Ֆարմանյանն ընդամենը վճա­րել է 328 հազար 155 դրամ վարկի գումար և 62 հազար 845 դրամ հաշվարկված տո­կոսները: Եվ մարզպետա­րանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պատասխանողից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնա­գանձել 1 մլն. 399 հազար 750 դրամ:

Դատավոր Բորիկ Գրիգորյանը որոշում է կայացրել հայցը բավարարել մասնակի, հօգուտ պետբյուջեի՝ Տարոն Ֆարմանյանից բռնագանձել 399 հազար 750 դրամ վարկի գումարը, բռնագանձումը տարածել գրավադրված «MERCEDES BENZ E 430» մակնիշի ավտոմեքենայի վրա, որպես պետտուրք բռնագանձել ևս 7 հազար 995 դրամ: Միևնույն ժամանակ, դատարանը որոշել է պարտավորու­թյան կատարման կետանցի օրվանից՝ 12.01.2012-ից, վարկի մնացորդի գումարին հաշվեգրել տոկոսներ՝ տարե­կան 12% տոկոսադրույքի չա­փով, մինչև պարտավորության դադարման օրը: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ