13 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Արցախի հարցը չի կարելի նույնացնել այլ կոնֆլիկտների հետ. ՀՀԿ

hhk-600x450

«Մի շարք պետություններ, այդ թվում Ադրբեջանը եւ Թուրքիան, խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները, վերցրել են մի սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ընդունել են մի դեկլարացիա, որը ոչ միայն ՀՀ շահերից չի բխում, այլեւ չի բխում այն տրամաբանությունից, այն իրավական բազայից, որը գոյություն ունի»,-քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Կիևում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ հայկական կողմը բոյկոտել էր նիստը։

Շարմազանովը նշեց, որ Արցախյան հիմնահարցը չի նույնացել կապել ոչ Ղրիմի, ոչ Կատալոնիայի, որ Օսեթիայի հետ,  արցախյան հարցն ունի իր ուրույն իրավական հիմքերը Արցախի քաղաքացիներն անկախացել են ԽՍՀՄ-ից նույն այն հիմքերով, ինչպես մյուս պետությունները, այդ թվում ԵՄ անդամ մերձբալթյան երկրները: «Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանն, ապա մեկ անգամ չէ, որ համանախագահները, նաև ԵՄ-ն պաշտոնական տեսակետում ամրագրել է դրույթներ, որ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և ինքնորոշման իրավունքի իրացումը մեկ ամբողջական փաթեթային սկուզբունքներ են որակվել, և որտեղ մեկի գերակայությունը մյուսի նկատմամբ ընունելի չէ: Այդ իմաստով ինչ որ ընդունվել է քիչ առաջ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավորությամբ , դրանք ոչ միայն հակահայական, այլև հակաիրավական բնույթ ունեն: Նման ձևակերպումները չեն օժանդակում խնդրի խաղաղ կարգավորմանը»: 

Հիշեցնենք, որ հռչակագրում, մասնավորապես, կա դրույթ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որտեղ կոնֆլիկտի լուծման միջազգային 3 հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականությունն է նշվում:

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ