19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ուշքի՜ եկեք՝ թալեաթներ, Վեստ Սարգիսներ…». «Սասնա ծռեր»-ի անդամի կոչը /տեսանյութ/

«Այսօր էլ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանությունը շարունակվում է»,-Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռերի» գործով դատական նիստում այսօր հայտարարեց  Գագիկ Եղիազարյանը:

Նա դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ասաց. «Այս իշխանությունների վրա դրված էր խորհրդային Հայաստանի ժառանգությունը պահպանելու եւ զարգացնելու պարտավորություն, մինչդեռ այն ժամանակվա 3,5 միլիոն բնակչությունից այսօր մնացել է 1,5 միլիոն թալանված ժողովուրդ»:

 «Ով կփորձի դատապարտել ժողովրդի ապստամբության իրավունքը, նա կարժանանա Թալեաթի ճակատագրին: Այս անգամ ցեղասպանություն թույլ չենք տա: Այս անգամ հայ ժողովուրդը ցեղասպանության կես ճանապարհին կգնդակահարի Թալեաթին: Ուշքի՜ եկեք՝ թալեաթներ, Վեստ Սարգիսներ…»,-պատմական ակնարկ անելուց հետո ասաց Գագիկ Եղիազարյանը: 

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ