20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քոչարյանը ամեն տարի տալիս է. Հայկական Ժամանակ

Երեկ թերթը անդրադարձել էր «Հայաստան» համահայկա­կան հիմնադրամի կազմա­կերպած 2017 թվականի հե­ռուստամարաթոնին եւ նշել այն նախկին ու ներկա պաշտոնյաներին, որոնց անունները չէին հրապարակվել հանգանականություն­ներ կատարողների ցանկում: Մասնավորապես, ըստ հիմնադրամի հրապարակած ցանկի, բացակայում են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրա­համյանի անունները:

«Հժ»-ի հրապարակումից հետո, Քոչարյանի գրասենյակից կայքե­րից մեկին պարզաբանում էին տվել, նշելով, որ 2-րդ նախագահը 2008 թվականից սկսած իր նոյեմ­բեր ամսվա թոշակը մոտ 924 հա­զար դրամ, որը ստանում է իբրեւ աշխատավարձ՝ նվիրաբերում է հիմնադրամին: Քոչարյանի գրա­սենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն իր խոսքում նշել էր, թե անունը հրապարակելը երկրորդա­կան է, կարեւորը՝ պաշտոնաթող նախագահի նվիրատվությունն է:

Ինչ խոսք, Սողոմոնյանի բառա­խաղը հուզումնալից է, երփներանգ գույներով նկարագրում է պաշտոն չունեցող Ռոբերտ Քոչարյանի «հայրենասիրությունը», «նվիրու­մը» դեպի Արցախը եւ այլն:

Այստեղ թեեւ հետաքրքիր է Քո­չարյանի կատարած հանգանա­կության չափը, որը նույնիսկ մեկ միլիոն դրամի չի հասնում: Սրան զուգահեռ ոչ միայն հայկական, այլեւ ռուսական մամուլը արդեն տարիներ շարունակ պարբերա­բար անդրադառնում է Քոչարյանի անծայրածիր ունեցվածքին: Մասնավորապես, 2014 թվականին ռուսական versia.ru-ն գրել էր, որ Քոչարյանին ու նրա ընտանիքին են պատկանում մի շարք ընկերու­թյուններ կամ դրանց բաժնեմասե­րի զգալի մասը:

Մասնավորապես՝ Արցախ- բանկ, ՄԱՊ ընկերություն (50%), «Յունիբանկ» (համասեփականա- տեր), ABB բանկ (համասեփականատեր), Renko Construction, Արդշինինվեստբանկ (50 տոկոսից բարձր), «Կապուտակ Սեւան» հա­մալիր (100 տոկոս), «Նաիրի» բժշ­կական կենտրոն, Մեծ աոեւտրի կենտրոն՝ Մոսկվայում, խաղատուն Մոսկվայում, «Ղ-տելեկոմ» (չի նշվում, թե որքան փայաբաժին ունեն Քոչարյաններն այս ընկերու­թյունում), «Կոնվերս բանկ» (մեծ տղայի՝ Սեդրակ Քոչարյանի անու­նով, տարբեր տվյալներով 30-50 տոկոս), Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուց­չություն: Ըստ կայքի, նշյալ ընկե­րությունները, բաժնեմասերը Քոչարյանինն ու որդիներինն են: Նրանց է պատկանում նաեւ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրա­կան ընկերությունը: Իսկ ընդհան­րապես բազմիցս հրապարակվել է, որ Քոչարյանը 4 միլիարդ դոլա­րի ունեցվածք ունի:

Բնական է, որ այսքան կարո­ղության տեր ընտանիքը պետք է, որ 924 հազար դրամի նվիրատվությունը գաղտնի պահեր: 2017- ին հանգանակվեց 12.5 մլն դո­լար: Քոչարյանի 924 հազարն այս գումարի մեջ նման է դեզում կորած ասեղի:

Նշենք նաեւ, որ Քոչարյանների «Տոյոտան» եւ ապահովագրական ընկերությունը սպասարկում են գրեթե ողջ պետական ապարատը: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ