20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Գոմաղբ ուտողների միություն», գեյ-շքերթներ․ Սոդոմ-Գոմոր՝ մեր երկրո՞ւմ /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների շարքում վերջերս ակտիվորեն քննարկվում է  հատկապես  197-րդ հոդվածը, որը վերաբերում է  համասեռամոլներին։
Նախագծի 197-րդ հոդվածով առաջարկվում է «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ բաժնում» ներառել «խտրականության մասին» հատվածը, որով նախատեսվում է քրեականացնել խտրականության դրսեւորումները եւ հատկապես սեռական կողմնորոշման հանդեպ: 

Օրենսգրքում «սեռական կողմնորոշում» եզրույթը նույնպես նոր է ներմուծվել:

Ստացվում է՝ այդ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո եթե համասեռամոլները որոշեն ակցիաներ, գեյ-շքերթներ կազմակերպել, ամուսնանալ ու ինչ-որ մեկն ինչ-որ կերպ խանգարի նրանց, օրենքով պատասխանատվության   կենթարկվի։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային՝  հիշեցրեց՝   ըստ Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածին, ըստ որի արգելում է  բոլոր տեսակի խտրականությունները՝ այդ թվում սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների նկատմամբ:

«Օրենսգիրքը ուսումնասիրում ենք։   Կարծում եմ՝ օրենսգրքի 197-րդ հոդվածը, որը խտրականության դեմ է, այսպես ասած՝ պայքարում, պետք է ունենա նույն ձեւակերպումը, ինչ որ կա Սահմանադրության մեջ: Սահմանադրության մեջ չկա անկախ սեռական կողմնորոշումից բառակապակցությունը: Ի վերջո, չմոռանանք, որ մենք էլ ունենք արժանապատիվ կյանքի իրավունք, մենք բոլորս պետք է ապրենք այնպիսի միջավայրում, որտեղ մեզ լավ ենք զգալու»:

 Զոհրաբյանն ընգդծեց՝   թեմայի վերաբերյալ մի կոպիտ օրինակ է ուզում բերել։
«Կարող է մարդիկ լինեն, ովքեր որոշեն գոմաղբ ուտել ու սկսեն շարժումներ: Օրինակ՝ գոմաղբ ուտողների միություն ստեղծեն, փողոց դուրս գան, գնան դպրոցներ ասեն՝ ճիշտն այսպես է եւ փորձեն քարոզ անել», – նշեց ՓՊ նախագահը։

Վերջինս նշեց՝ անբնական բաները մարդկանց  և հատկապես  երեխաներին քարոզելը հարկավոր է արգելել։ 

Մանրամասները՝  տեսանյութում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ