24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«21-րդ դարում խոշտանգումների մասին կարելի է խոսել միայն հակակրանքով»

«21-րդ դարում խոշտանգումների մասին կարելի է խոսել միայն զարմանքով եւ հակակրանքով»,-այս մասին, այսօր Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ձեր գործունեության առանցքային բաղադրիչներից է նաեւ խոշտանգումների դեպքերի քննությունը եւ բացահայտումը:

Մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին նվիրված իրավական փաստաթղթերում, այդ թվում՝ մեր երկրի Սահմանադրության մեջ խոշտանգման կամ նմանատիպ դրսեւորումների անթույլատրելիության մասին հոդվածները սակավաբառ են: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ նման երեւույթների դեմ պայքարը պակաս է արժեւորվում կամ մղվում է հետին պլան: Համոզված եմ, որ սա հենց այն դեպքն է, երբ սեղմ բովանդակությունն ավելի է ընդգծում բացասական երեւույթի դեմ զրո հանդուրժողականություն դրսեւորելու անհրաժեշտությունը:

21-րդ դարում խոշտանգումների մասին կարելի է խոսել միայն զարմանքով եւ հակակրանքով: Այնուհանդերձ, ցավալի է, որ դրանք հազվադեպ չեն եւ տեղի են ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Ինձ համար ավելի ծանր է, երբ նման դեպքեր են արձանագրվում Հայաստանում:

Նախորդ տարվա համեմատությամբ 2017 թվականի ընթացքում խոշտանգումների վերաբերյալ ձեր քննած գործերի քանակը պակասել է: Սակայն այդ փաստն ինքնին մեզ համար չի կարող հուսադրող լինել: Խոշտանգման դեպքերը մեծ մասամբ թաքնված բնույթ ունեն: Այդ հանգամանքը պարզապես պարտավորեցնում է մշակել եւ կիրառել դրանք ի հայտ բերելու նոր եւ արդյունավետ մեթոդներ: Կարծում եմ, որ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու գործնական իրացումը մեզ թույլ կտան այս ասպարեզում զգալի հաջողություններ գրանցել եւ նվազագույնի հասցնել ռիսկերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ