29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Մենք Շվեյցարիայում կամ ապահով շրջանում չենք ապրում, մենք պատերազմի մեջ ենք»

levon-mkrtcyan-634x445

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասում է, որ մոտ ժամանակներում հրապարակային կլինի «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության առաջարկների վերաբերյալ իրենց դիրքորոշումները: «Արդեն ասել ենք, որ ենթաօրենսդրական ակտերով մտահոգությունները կլրացվեն: Ուսանողները մեզ կփոխանցեն, մենք պայմանավորվածություն ունենք, հանդիպում ենք, իրենք արդեն մեր աշխատանքային խմբերում կաշխատեն, իրենք շատ հրապարակային ու թափանցիկ են աշխատում»,-Henaran.am-ի հարցին ի պատասխան ասաց նախարարը :

Ինչ վերաբերում է տեսակետին, թե գիտական ու կրթական համակարգը ծառայեցվում է ռազմարդյունաբերության ոլորտին, նա նշեց. «Ես էլ ասում եմ, որ մեզ մոտ գիտությունը ծառայելու է Հայաստանի տնտեսական առաջընթացին, իսկ ռազմարդյունաբերական համալիրն ապահովելու է բարգավաճ, հզոր, ուժեղ Հայաստանի առաջընթացը»:

Հարցին, թե կողմ է «բանակի բուհ գալուն», ինչպես ուսանողներն էին հայտարարում, նախարար Մկրըչյանն արձագանքեց. «Տերմինալոգիայի խնդիր է. բանակը պետք է մնա իր տեղում, բուհը պետք է մնա իր տեղում, իրենք պիտի սերտ համագործակցության մեջ լինեն»:

Իսկ դիտարկումը, թե ստացվում է այնպես, որ ազգովի լծվում ենք բանակին, նախարարն այսպես մեկնաբանեց. «Մենք աշխատում ու ապրում ենք մի երկրում, որը 25 տարի մարտական հերթափոխ է իրականացնում, Ադրբեջանը նույնպես իրականացնում է: Դա նշանակում է մոբիլության բարձրագույն աստիճան, շատ քիչ ժողովուրդներ ունեն այն ուժը, որ կարողանան մարտական հերթափոխ իրականացնել, մենք շատ քաղաքացիական, նորմալ հասարակության մեջ ենք, որն իր ամբողջ ներուժով իրականացնում է  երկրի պաշտպանության  գործը: Մենք Շվեյցարիայում կամ ապահով շրջանում չենք ապրում, մենք պատերազմի մեջ ենք»: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ