29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գիտությամբ զբաղվողները կկարողանան նաև «տուն պահել»

ak.thumb

«Իսկապես, կարևոր խնդիր է, որովհետև բացի նրանից, որ գիտնականը պիտի ստանա որակ, ինքը պիտի կարողանա նաև այդ որակով իր կենսագործունեությունն ապահովել, այսինքն՝ ինքը պիտի մոտիվացվի գիտության մեջ մնալու համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ի պատասխան դիտարկման, թե գիտության ոլորտը գրավիչ չէ, հենց այդ պատճառով էլ 5000-ից ավել թեկնածուներ կան, սակայն միայն մի մասն է գիտությամբ զբաղվում:

Նախարարը հավելեց, որ  այստեղ շատ կարևոր են որակյալ գիտնականին Հայաստանում պահելու ծրագրերը: «Fast միությունը ստեղծվեց, խոշոր հիմնադրամ, հիմա այլ ծրագրեր ենք անում, որոնք հնարավորություն կտան, որ գիտնական զբաղվի գիտությամբ և կոպիտ ասած՝ հնարավորություն ունենա իր տունը պահել: Սա շատ կարևոր մոտիվացիա է: Եթե մարդն ստանում է իր անհրաժեշտ որակն, այստեղ չի գտնում նորմալ վարձատրվող աշխատանք, լքում է երկիրը: Դրա համար կարևոր է գիտության ու կրթության զարգացմանը զուգահեռ ձևավորել այն միջավայրը, որը գիտնականին կպահի այստեղ»:

Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այս խնդիրը մեծամասամբ լուծվեց, քանի որ աշխատաշուկա կար, այսինքն՝ պահանջարկ: Հիմա նույնը պետք է անել ֆիզիկայի, կենսաքիմիայի ոլորտներում:  «Օրինակ՝ «Հորիզոն 20-20» ծրագիրը մեծ հնարավորություններ է ընձեռել Հայաստանի համար, այն հնարավորություն կտա ձևավորել, մենք հիմա աշխատում ենք առաջին Գլաստերի ուղղությամբ՝ ԵՊՀ, պոլիտեխնիկ, ֆիզիկայի ինստիտուտ, ռադիոֆիզիկայի ինստիտուտ, լաբորատորիրաներ, և մարդիկ կսկսեն գիտությամբ զբաղվել և իրենց  գիտությամբ զբաղվելու ընթացքում կուտակած գումարով պահել իրենց ընտանիքը: Այլ ճանապարհ չկա»,-նշեց նա:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ