20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դատախազն ասում է՝ «Ձենդ արա». ինքնաբացարկ «Սասնա ծռեր»-ի դատավորին

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Սասնա ծռեր» 2-ի գործով դատաքննությունը:

 Արամ Մանուկյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավորի Արթուր Օհանյանին: Պաշտպանի խոսքով՝ դատարանն անաչառ չէ եւ պաշտպանության կողմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում:

«Ձեր գործողություններից երեւում է, որ չեք կարող գործի քննությունը շարունակել: Ես գտնում եմ, որ դատարանն ունի մեղադրական դիրքորոշում: Դատարանը կարգի չի հրավիրում մեղադրող դատախազին, որն իմ պաշտպանյալին ասում է` «Ձենդ արա»: Պաշտպանության կողմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է սա դատարանի կողմից»,-նշեց պաշտպանը:

Մյուս պաշտպանները եւս միացան Հարություն Բաղդասարյանի միջնորդությանը:

 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ