19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Համբարձումյաններն, ալիխանյանները գալիս են հենց այդ շերտերից. աղքատների 7 տոկոսն է սովորում

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասում է, որ կրթության ոլորտի պահանջարկը, կրթության ոլորտի բարեփոխումները պետք է կապակցված լինեն տնտեսության հետ: «Դուք արդյոք ուսումնասիրել եք, թե տնտեսությունում ինչ ճյուղեր ենք ունենալու մոտ 10 տարի հետո: Այսօր ամենաշատ աշխատողը գյուղատնտեսությունում է՝ 400 հազար, առևտուրն ու ծառայությունները երկրորդ տեղում են, հետո կրթական համակարգն է ու արդյունաբերությունը: Տենդենցը պետք է նայել ու տեսնել, որ տեղաշարժեր կան դեպի նվազումը: Այսինքն՝ պետք է հասկանալ, թե որ ճյուղերն են լինելու առաջնահերթ»,-խորհրդարանում մասնագիտական կրթության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ լսումների ժամանակ ասաց պատգամավորը: Նա նկատեց՝ Հայաստանը 90-ականների հետ համեմատած այլ երկիր է, ունենք ունևորներ, ովքեր իրենց ժառանգներին փոխանցում են նյութական բարիքներ, բայց շատերը չեն կարողանում փոխանցել նյութական բարիքներ, և պետությունը պետք է այս մարդկանց համար ապահովի կրթություն ստանալու իրավունքը: «Պետք է հասկանանք, թե ինչպես անել, որ չունևորների երեխաների համար էլ արժանապատիվ կրթական ծառայություններ ապահովելու հնարավորություն լինի»:

Կրթության և գիտության նախարաև Լևոն Մկրտչյանն արձագանքեց, որ օրինակ՝ փորձում են այնպես անել, որ ԵՄ-ից ստացվող դրամաշնորհները մի ուղղությամբ չբաշխվեն, այլ ուղղվեն ամեն մարզում անհրաժեշտ կրթական ծրագրին:

Նա հիշեցրեց տարածաշրջանային քոլեջների մասին, որոնք բացի կենցաղայինից դնում են նաև տվյալ մարզի հեռանկարներին աջակցող ուղղություն: «Մենք անվճար կրթությունը միջինում կարողանում ենք լուրջ հիմքի վրա պահել, բայց բարձրագույնում 15-20 տոկոս է պետությունը տալիս, մնացածը մնում է ուսանողի վրա»,-ասաց նախարարը, ապա հավելեց.  «Մենք, ի վերջո, աղքատության ցուցիչ ունենք, ուսումնասիրություն արել ենք՝ նրանց ներգրավվածությունը բարձրագույն կրթական համակարգում 7 տոկոսի շրջանակում է: Համբարձումյաններն, ալիխանյանները և այլն գալիս են հենց այդ շերտերից, այդ շերտին մենք պետք է հնարավորություն տանք կրթության»:

Նախարար Մկրտչյանը նկատեց, որ հիմա, երբ առանձնացնում են տարկետումն ու անվճարը, կկարողանան փոփոխություններ անել, օրինակ՝ եթե ունենք ֆիզիկի կարիք, 70 տոկոսն այստեղ անվճար դարձնել, իսկ սա, ըստ նրա, կբերի բարձրագույն կրթության մատչելիության կտրուկ աճի, որն այսօր մատչելի չէ հասարակության 25-30 տոկոս խավի համար:

Մելքումյանն արձագանքեց՝ հարկ է կենսունակ մասնագիտություններ ունենալ, որ համահունչ լինեն ՀՀ տնտեսության զարգացմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ