18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հոգու ճանապարհը

Հիսուս, Քեզ ենք գալիս ուրախությամբ:

Իմ հանդեպ ունեցած ձեր հրճվանքը օրը օրին պետք է հարստացնի ձեր կյանքը: Այսուհետև այդպես կլինի: Ձեր կյանքը հետզհետե պետք է կենտրոնանա` միայն Ինձ հետ առնչվող կյանքի նեղ շրջանակի մեջ. խտանամիությամբ մեր Երեքի: Իսկ երբ մեր բարեկամությունը արդեն շատ մտերմիկ դառնա և ավելի ամրանա մեր կապվածությունը, այն ժամանակ ձեր հետաքրքրության սահմանները աստիճանաբար կմեծանան:

Ձեր ներկա վիճակը մի համարեք իբրև նեղ կյանք: Ես ունեմ Իմ Նպատակը` Իմ բարեխնամ պատրաստությունը, որ է` խզել առայժմ ձեր կապերը ուրիշ գործերից ու այլազան հետաքրքրասիրություններից: Մեծասպարեզ հետաքրքրասիրություններից. լայն գործունեության և համաշխարհային շարժումներին մասնակցելու ցանկությամբ ոտքի ելնել, և մտնել Ինձ հետ նեղ շրջանի կյանքի մեջ, սխալ ճանապարհ ընտրել է նշանակում:

Այդ է պատճառը, որ հաճախ, երբ այդպիսի գործունեության ու հետաքրքրությունների տեր մեկը գտնում է Ինձ. Ես սկսում եմ մեր բարեկամությունը ամրացնել` նախ կտրելով անցյալի նրա կապերը, որոնք կապում են նրան արտաքին աշխարհի լայն շրջանների հետ: Երբ այդ հոգին սկսում է զորանալ ու սովորել իր դասերը ներքին, նեղ շրջանի մեջ, այնուհետև կարող է արդեն իր կյանքի շրջանակը լայնացնել` այս անգամ արդեն գործելով ներսից դեպի դուրս` յուրաքնչյուր շփում, յուրաքանչյուր բարեկամություն ենթարկելով ներքին կյանքի ազդեցությանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ