25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստղային թոփ-5 ավտոմեքենաները /ֆոտո/

corvette_zo6 Էդրիան Բրոուդիtoyota_land_cruiser_2Ալ Պաչինոjaguar_տրավոլտաchevrolet_suburban_ltz_Բրեդ ՓիթՄենք հիանում ենք հոլիվուդյան աստղերով, նրանց կենսակերպով, դերերով, արտաքինով: Հետաքրքիր է նաեւ` ի՞նչ մեքենաներով են նրանք ժամանում նկարահանման հրապարակ: Հոլիվուդյան հմայիչ աստղերի ոչ պակաս հմայիչ ավտոմեքնաների լավագույն հնգյակը հետեւյալն է:

Ջոն Տրավոլտան դասական մոդելների սիրահար է: Նրան դուր չեն գալիս ժամանակակից ռեակտիվ սուպեր մեքենաները: Հայտնի աստղը նախընտրում է սպորտային կուպեներ: Նրա ավտոտնակում կարելի է տեսնել “Rolls-Royce”, “Jaguar XJ6” եւ  “Thunderbirds”: Դեռ բոլորովին վերջերս դրանց կողքին կար նաեւ 1969-ի  “Mercedes-Benz 280 SL”: “Jaguar”-ների ցուցահանդեսի ժամանած Տրավոլտան այն կանգնեցրել է մուտքի մոտ, սակայն 10 րոպե անց մեքենայի հետքն էլ չի երեւացել: Ոստիկանությունն այդպես էլ չի կարողացել գնել Մերսեդեսը, որի արժեքը 100 հազար դոլար էր:

48-ամյա տաղանդավոր դերասան Ջոնի Դեփն առանձնապես մեծ կիրք չի տածում մեքենաների հանդեպ: Ջոնին առաջնորդվում է  “մեքենան շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց” սկզբունքով եւ “Cadillac Escalade” է վարում:

“Դաշնակահարն” այլ կարծիքի է: Էդրիան Բրոուդիին տեսել են թե սպորտային “Ducati”-ի, թե “Corvette ZO6”-ի ղեկին: Սակայն աստղային հիվանդությամբ նա չի տառապում: Ասում են, որ Բրոուդիին տեսել են ամերիկյան մայրուղիներից մեկին` մեքենայի վրա աշխատելիս:

Հոլիվուդի ամենահմայիչ տղամարդկանցից մեկը նախընտրում է ունիվերսալ մեքենաներ: Մի քանի անգամ նրան տեսել են “Toyota Land Cruiser”-ի ղեկին: Սակայն վերջին ընթացքում Ալ Պաչինոն չի բաժանվում իր սպիտակ “Range Rover”-ից:

Ընտանիքին նվիրված Բրեդ Փիթը նախընտրում է “մեծածավալ” մեքենաներ: Նրան տեսել են  եւ “Dodge Ram 1500”-ի, եւ “Mercedes-Benz Sprinter Passenger Van”-ի եւ “Chevrolet Suburban”-ի ղեկին: Սակայն երբ Փիթը մենակ է, նրան հնարավոր չէ բաժանել “Harley Davidson”-ից:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ