19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է մտածել Եվրամիությունը

«Անհնար է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չհետաքրքրվի Հայաստանում կատարվող ու Հայաստանի հետ կապված իրադարձություններով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ընտրական և քղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, թե ոչ մի անգամ ոչ մի բացասական արձագանք չի եղել ՌԴ կողմից ՀՀ-ի ԵՄ-ի հետ ստորագրված պայմանագրի առնչությամբ:

Նույնը նա համարում է նաև վարչապետի հարցում: «Գուցե և արդեն հայտնի է, թե ով է լինելու վարչապետ 2018 թվականի ապրիլինի, բայց դեռ չի բարձրաձայնվում»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է բուն փաստաթղթին, ապա փորձագետը նշեց, որ այն բավական լուրջ ու կարևոր է: «Եվրամիությունն էլ է ցանկանում ազդեցություն ունենալ Կովկասում, դա ցանկանում էր նաև 2013 թվականին: Սա ազդեցության տարածման համաձայնագիր է: Հայաստանում կա ռուսական գազակայան, ինչը շատ կարևոր է ԵՄ-ի համար»:

Ըստ Արմեն Բադալյանի՝ Եվրամիությունը նպատակ ունի ժողովրդավար դարձնել Հայաստանի տնտեսական համակարգը, իսկ դրա համար նախևառաջ անհրաժեշտ է քաղաքական ժողովրդավարական համակարգ: «Կարող ենք նաև հիշատակել այն, թե ով էր ստորագրում համաձայնագիրը: Կարևոր է մեր քաղաքական կյանքի համար, որ այնտեղ չտեսանք Կարեն Կարապետյանին: Սա ինչ-որ բան նշանակում է»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ