25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավութօղլուին ցույցերով դիմավորել

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ներկայացնում է իր պատկերացումները հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի ու Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուի ՀՀ այցի մասին:

Պարոն Ռուսատմյան, Առավոտ օրաթերթը հղում անելով իր ՀՀ ԱԳՆ աղբյուրներին՝ նշում է, որ Հայաստանը մշակել է հայ-թուրքական  հարաբերությունների  կարգավորման նոր  ճանապարհային քարտեզ։ Դուք ինչպեսեք վերաբերվում նման քայլի հնարավորությունը և ինչ ճանապարհային քարտեզ կնախընտրեիք ներկայացնել դուք։

Մենք նման ճանապարահային քարտեզից տեղյակ չենք, ինչպես և նախորդ բոլոր փաստաթղերից։ Մենք նման դեպքերում տեղեկանում ենք շատ անսպասելի և գիշերային որոշումներից հետո։ Ամեն դեքպում մեր մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների հարցում չի փոխվել։ Մենք բնականաբար դեմ չենք հարաբերությունների կարգավորմանը, բայց ոչ այն գնով, որն առաջարկվում է մեզ և այս իշխանություններն ըստ էության տուրք տվեցին դրան և գնացին ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները, որով մենք շատ լուրջ գին ենք վճարում սերունդների հաշվին։

Մեր կարծիքով՝ այդ արձանագրությունը պետք է բաղկացած լիներ երկու մասից, շատ կարճ պետք է գրվեր, որ մենք հաստատում ենք դիվանագիտական հարաբերություններ և այդ հարաբերություններով փորձելու ենք լուծել երկու պետություների միջև գոություն ունեցող մեր բոլոր խնդիրները, այլ ոչ թե նախասահմանվեր, թե ինչ ուղղությամբ պետք է լուծվեն, և դրանք բնականաբար ի օգուտ Թուրքիայի լուծման տրամաբանություն ունենային։ Առանց նախապայմանների ներկայացնելն արդեն կլիներ Հայաստանի կողմից Թուրքիային մեծ զիջում, որովհետև ի վերջո Հայաստանն այն միջազգային պահանջատեր սուբյեկտն է, որն իրավունք ունի պահանջել ցեղասպանության ճանաչում և փոխհատուցում Թուրքիայի կողմից, այսինքն, երբ մենք դա չենք դնում, արդեն իսկ մեծ զիջում է Հայաստանի կողմից և դա պետք է գնահատվեր ըստ արժանվույն՝ թե միջազգային հանրության կողմից, թե Թուրքիայի կողմից, ավել զիջումների անհրաժեշտություն չկար։ Հիմա ես չեմ պատկերցում ինչ առաջարկություներ կան։

– Ըստ թերթի նույն աղբյուրի՝  ճանապարհային քարտեզը երեք կոնկրետ հանգրվանի մասին է։ 1.Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը և ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջև։ 2.Անհապաղ բացում է Հայաստան-Թուրքիա սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հայաստանի հետ։ 3.Դրանից հետո ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կարողանում է հանդես գալ խաղաղարար ջանքերով և իրավունք է ստանում հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետքաշման և հասարակություններին խաղաղության պատրաստման ոլորտներում։ Դուք նման առաջարկներին դե՞մ կլինեիք։

-Իհարկե, դեմ ենք Թուրքիայի ցանակած ձևով միջնորդության ԼՂ հարցին, որովհետև դրանից լավ հոտ չի գալիս։ Թուրքիան ինչու պետք է մասնակցի այդ բանակցություներին, այն էլ կողմ դառնա ամբողջական միջնորդական մակարդակով, իհարկե դա վտանգ կլինի Հայաստանի շահերին։

-Գուցե Թուրքիային ձեռնտու է միջազգային հարթակներում դիմագիծը փրկելու համար Հայաստանի հետ որոշ զիջումների գնալ, քանի որ իր ՛՛Զրո խնդիր՝ հարևանների հետ՛՛ կարգախոսը ձախողվել է՝ վերածվելով ՛՛լուրջ խնդիրներ՝ բոլոր հարևանների հետ՛՛ ։

 -Այո դա վաղուց էր հայտարարված, որն ըստ էության ֆիասկոյի է ենթարկվել, որովհետև ընդհակառակը բոլոր հարևանների հետ Թուրքիայի պրոբլեմը սրվել են, ոչ թե վերացել են: Միայն Հայաստանը չէ , այլ Սիրիա և այլն, և կտեսնենք, այդ գաղափարը իրականություն չդարձավ։ Գուցե-ները մեզ համար չեն, մենք պետք է հասկանաք, որ քանի Թուրքիան չի փոխվել՝ որպես քաղաքակիրթ երկիր, ավելին՝ չի հրաժարվել նեոօսմանական ու պանթուրքիստական քաղաքականություից, մենք պրոբլեմ ունենք այդ երկրի հետ։ Ցեղասպանության ճանաչման հարցը միայն անցյալի հարց չէ, այլ նաև ներկա և ապագա սերունդների անվտանգության ապահովման հարցն է։ 

Բնականաբար նաև հասկանում են 100-ամյակն է մոտենում, փորձելու ենք քայլեր կատարել, տպավորություն ստեղծել, այդ խնդրին արդար և ազնիվ մոտեցում ցույց տալ։ Եթե հիշենք, բոլոր հոբելյաններից առաջ Թուրքիան միշտ նման քայլեր անում է, 90-ամյակին էլ այդպես էր, 95-ամյակին էլ, որովհետև մտածում է, որ կարող է ալիք առաջանալ միջազգային ճանաչման, որն իսկապես հնարավոր է և հոբելյանների ժամանակ այսպես կտրուկ փոփոխութուններ լինում է միջազգային կազմակերպությունների մոտ և տարբեր երկրներում և փորձում են կանխել դա։ Որովհետև 90-ամյակին հայտարարել էին, որ հայկական ցունամին վտանգ է Թուրքիայի համար, հիմա 100-ամյակը նման խնդիր է դնում իրենց առաջ և իրենք փորձելու են նորից խաբել մեզ, սա է խնդիրը։

– Իշխանությունների վրա ինչքա՞նով եք վստահ, ոչ չեն գնա այդ հերթական խաբեությանը, որովհետև նման անակնկալներ կարծես լինում են։

-Կարծում եմ, որ իշխանությունները իհարկե լավ կլիներ, որ անցյալի դասերը քաղեին և իրենց փորձով անպայման չհամոզվեին, որ թուրքը մնում է թուրք։ Հիմա բայց գոնե իրենք այս ամենը տեսան, թե ինչի հանգեցրեց այս ֆուտբոլային դիվանագիտությունը։ Մենք առանաձնապես այն, ինչ ակնկալում էինք, գլխավորպես սահամների բացում, չստացանք, բայց փոխարենը Թուրքիայի ակտիվացումը ստացանք, նաև տարբեր երկներում ու միջազգային կառույցներում ցեղասպանության ճանաչման միջազագային գործընթացն առաջ տանելու, սա խոչընդոտ առաջացրեց, որովհետև մարդիկ ասում են իրար հետ բարիշում են, մենք ինչու գնանք խանգարենք։ Սրանով Թուրքիան բավական լուրջ չեզոքացրեց իր նկատմամբ լուրջ հարվածները։ Հիմա պետք է վերադառնանք ելակետին։

Մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք այս արձանագրություներից օր առաջ և սա կլինի լուրջ նշան, թե Թուրքիային և թե միջազգային հանրությանը տրվել այս մակերեսային թվացյալ ակնկալիքներին և չգնալ այդ միանկողմանի զիջումներին, ինչ է թե Թուրքիայի հետ հարաբերություները կարգավորվեն։

Այսինքն՝ ինչպես որոշ փորձագետներ կանխատեսում են՝ Դավութօղլուի այցը շուո՞ է։

-Այո, Թուրքիան երբեք չի գնա իր ռազմավարական շահերի ոտնահարմանը։ Ամեն ինչ կարող է անել, այո երևութական թատերական ներկայացումներով տպավորություն ստեղծել, որ ինքը կողմնակից է հարցի լուծմանն ու կարգավորմանը, այսինքն՝ քաղաքակիրթ երևա, դիմակներ ունի ինքը իր մոտ և տարբեր դիմակներ արագ կարողանում է հագնել, բայց երբեք էությունը չի փոխվում, քանի որ նա չի հրաժավել իր ռազամավարական շահերից, որոնք հայտնի են հակահայկական իրենց բնույթով։

-Պարոն Ռուստամյան, Դավութօղլուին պատրաստվում են դիմավորել բողոքի ակցիաներով, դուք դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք։

-Այո իհարկե, Գյլուի այցն էլ բողոքի ցույցերով դիմավորեցինք: Այն ժամանակ ասում էին, որ ինչ եք անում, թող գա, գնա, բայց հետո պարզ դարձավ չէ՞, որ մի ուժ պետք է լիներ, որ Թուրքիային ասեր՝ ինքն ով է, և այդպես հարթ ու խաղաղ գար-գնար, դա մեր ազգային արժանապատվությանն էր հարվածում, ինչը բնականաբար ՛՛Դաշնակացությունը՛՛ չէր կարող հանդուրժել, և ցույցերը կազմակերպեցինք։ Հիմա էլ նույնն է՝ գալիս է Դավութօղլուն, և նրա գալ գնալուց էլ մենք որևէ լավ բան չենք ակնկալում, որովհետև չի փոխվում իրենց ռազմավարությունը, որովհետև ցանկացած պարագայում նրանք նեոօսմանիզմի ռազմավարությունն են իրականացնում, որտեղ չի տեղավորվում Հայաստան պետության գոյությունը, սա մենք պետք է հասկանանք։

Եվ քանի չի փոխվել ռազմաավարությունը իրենց մոտ, ոչ մի լավ բան չպետք է ակնկալել, ընդհակառակը պետք է հասկանանք, որ քանի նա չի ճանաչել ցեղասպանությունը և չի զգացել ու հատուցման խնդիր դրել, Թուրքիան մնում է մեր թիվ մեկ վտանգներից մեկը ազգային անվտնգության առումով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ