24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

145 հերոսների դիմանկարները պայքարի կոչ են անում. «Անմահության մարտիկները»-ի մասին պատմում է Աննա Կոստանյանը/տեսանյութ/

Հայաստանի բնության պետական թանգարանում բացվեց 2014 թվականից մինչև 2016 թվականի ապրիլի 30-ը հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած թվով 145 նորօրյա հերոսների դիմանկարների ցուցահանդեսը:

Հերոսների հարազատները մի տեսակ հուզված ու հպարտ կանգնել էին նրանց նկարների կողքին, իսկ այս բոլորի կազմակերպիչը` ասմունքող, գրող Աննա Կոստանյանը պատմում էր նախաձեռնության մասին: «Անմահության մարտիկները» գրքի ծնունդը Աննա Կոստանյանի համար երկարատև պայքարի ու նվիրումի արդյունքում էր:

«Հավերժ պարտավոր ենք հիշել` ոչ ոք և ոչ մեկը չի մոռացվում»,-նշում է Աննա Կոստանյանը:

https://www.youtube.com/watch?v=IEk9iUmrULU

Գրիքի հեղինակը հուզված էր և հերոսածին ծնողներին ուղղված իր խոսքում նշեց, որ զգում է հերոսների հոգու ճախրանքը:

Հուշապատում գրքի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Աննան լսեց մոր հորդորը և դիմանկարները ստեղծելու համար հայտարարություն-խնդրանք տեղադրեց համացանցում: 18 նկարիչներ արձագանքեցին և 145 հերոսների դիմանկարները դառան անմահության մարտիկների ոգեկոչմանը ձոներգը:

 Աննա Կոստանյանը, անդրառնալով գրքի ստեղծման պատմությանը հայտնեց, որ լսելով ընկերուհու որդու Ազատ Ասոյանի մահվան լուրը, խորը ցավ է ապրել և զգացմունքերը հանձնել է թղթին: Հետո սկզբում 7  հերոսի մասին է գրել, ժամանակի ընթացքում շարունակել է հերոսների մասին նոր պատմությունները վավերագրել և  ծնվել է «Անմահության մարտիկները» հուշապատումը:

Աննա Կոստանյանին ամբողջ ժամանակ աջակցում և ոգևորում էր ազատամարտիկ Մորուք Կարո Կարապետյանը:

Մանրամասները` տեսանյութերում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ