24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խոշոր հրդեհ Պռոշյան գյուղում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Խանջյան փողոցի տներից մեկի առաջին հարկում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան առաջին հարկում (120 քմ) այրվում է պահեստավորած անասնակեր, վառելափայտ, կահույք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:17-ին, մարվել՝ 00:40-ին:

Այրվել է պահեստավորած անասնակեր (150 հակ), վառելափայտ (մոտ 5 խմ), կահույք, փլուզվել 2 երկաթբետոնյա հենասյուն, իսկ առաստաղը՝ ճկվել. տուժածներ չկան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ