28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարազատները կնոջը 5 տարի պահել են տնային բանտարկության մեջ /տեսանյութ/

Կրասնոյարսկի ոստիկաններն ազատել են 87-ամյա կնոջը, ով տնային բանտարկության է եղել 5 տարի։ Ոստիկանություն են դիմել կնոջ հարեւաններն ու ասել, որ վաղուց կնոջը չեն տեսել, սակայն բնակարանից լսվում է օգնության նրա ճիչերը, նա ուտելիք է խնդրում։

Ոստիկանները պարզել են, որ Նադեժդա Խիստյաեւային տանը փակել են հարազատները։ Հարազատ տան պատերը 5 տարի կնոջ համար բանտ են եղել։ Հարսը տան բանալիները վերցրել է, ասելով, թե իբր կինը կարող է տնից դուրս գալ ու կորչել։

Ոստիկաններին տեսնելով՝ տարեց կինը չի կարողացել զսպել արցունքները։ Նա պատմել է, որ օրերով սոված է մնացել, քանի որ հարսը շաբաթական մեկ անգամ է եկել՝ ուտելիք բերելու։ Հարսը կնոջ տան ողջ կահույքն էլ է տարել, նա հիմնականում տանն առանց ջեռուցման է եղել։

Դեպքի առթիվ քննություն է սկսվել։

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ