25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառայողական քննություն. “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ պետի լիազորությունները դադարեցված են

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից  ՀՀ ԱՆ “Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկում   իրականացրած ստուգայցի արդյունքներն ու տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը, սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին:

ՀՀ արդարադատության նախարարի նույն հրամանով ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԱՆ “Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները:  Քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնակատար է նշանակվել պետի տեղակալ Արտուշ Չոբանյանը:

Նախարարի հրամանով ծառայողական քննության կազմակերպման և անցկացման պատասխանատվությունը դրվել է  ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանի վրա:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ