25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահա այս 3 պահանջն է Եվրամիությունը դնում Հայաստանի առջև

Միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը համաձայն չէ, որ Եմ-ի հետ ստորագրված պայմանագիրը տնտեսական առումով ոչինչ չի տալիս: «Տնտեսական առումով Եվրամիությունը  GSP+ սիստեմ է տվել մեզ, ունենք այն արդեն, այն երկրները, որոնք նախկինում ստորագրել են ասոցացման պայմանագիրն, այս համակագը չունեն, մենք ունենք, և այն, որ Եվրամիությունը պահում է այդ համակարգը, ցույց է տալիս, որ հնարավորություններ կան էլի զարգանալու, առաջ գնալու այստեղ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Միաժամանակ, Իգիթյանը նկատեց, որ այս համակարգով պայմանավորված՝ անսպառ հնարավորություններ կան արտադրանքն իրացնելու արտոնյալ պայմաններով, բայց Հայաստանը քիչ է օգտագործում այդ հնարավորությունները, և հենց սրա համար պետք է պայքարել:

Ինչ վերաբերում է պայմանագրից եղած սպասելիքներին, ապա մեր զրուցակիցն ընդգծեց, որ նախ կարևորվելու է  կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանը ներդրումների համար բարենպաստ պայմաններ պետք է ապահովի և հնարավորինս կայացնի ժողովրդավարությունը: «Ահա այս 3 պահանջն է, որ Եվրամիությունը դնում է Հայաստանի առջև»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ