19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թաղապետերը կրակել են մարտական զենքից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ,  առողջ ապրելակերպ կարգախոսի ներքո կազմակերպվել էր  մարտական զենքից հրաձգության առաջնություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները: Միջոցառման նպատակը Երևանի վարչական շրջանների ղեկավարների` որպես հրաձիգներ կարողությունների ստուգումն էր:

Անզիջում պայքարից հետո մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը , Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ովքեր պարգևատրվեցին մեդալներով:

Ողջունելով և շնորհավորելով առաջնության մասնակիցներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ առողջ ապրելակերպին ուղղված համատեղ միջոցառումները կլինեն շարունակական և դրանց մասնակցություն կունենան նաև վարչական շրջանների աշխատակազմերը: Քաղաքապետը նաև նշել է, որ նմանատիպ միջոցառումները միաժամանակ նաև կլրացնեն մայրաքաղաքային մարզական ու սպորտային միջոցառումների շարքը:

Հայաստանի սպորտի ոլորտում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետի որոշմամբ Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ և ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը պատգրատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ