20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Արտահանման հետ կապված՝ խնդիրներ ունենք»

 

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի վստահ է ՝ մենք չպետք է կախված լինենք Նոր Զելանդիայում կարագի գների տատանումներից․ մեր երկրում կայուն գնագոյացում պետք է լինի։ Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

«Պետք է կազմակերպել սեփական արտադրությունը՝ դա է խնդրի լուծումը։ Եթե ժամանակին ֆերմաների կառուցվեին, վարկային պատշաճ ռեսուրսներ տրամադրվեին, ապա այսօր լրիվ այլ պատկեր կունենայինք»,- ասաց բանախոսը։
Ասուլիսի մյուս հյուրը՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն իր հերթին շեշտեց՝ մեր դժբախտությունը այն է, որ Հայաստանում կան այնպիսի արտադրատեսակներ, որոնք, անտարակույս, պահանջված են աշխարհի բազմաթիվ երկրներում, բայց մենք արտահանման հետ կապված՝ խնդիրներ ունենք։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ