23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանում անտարբեր չեն կարող լինել

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը վստահ է, որ ՀՀ և ՌԴ նախագահները վերջին հանդիպման ժամանակ անդրադարձել են 2018 թվականի վարչապետի թեկնածուի հարցը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նա նկատեց, որ չի կարելի ասել, թե Ռուսաստանում անտարբեր են այս հարցի նկատմամբ:

«Ռուսաստանում մի շարք հայ գործարարներ կան, իսկ դա արդեն նշանակում է, որ նրանք, այդ թվում Մոսկվան չի կարող անտարբեր լինել այս հարցի նկատմամբ: Բայց մեզ համար, ըստ էության, սա նշանակություն չունի»,-հայտարարեց Սարգսյանը:

Ըստ նրա՝ քաղաքականության մեջ են լուծվում տնտեսական հարցերը, դրա համար էլ ռուսաստանաբնակ հայ գործարարները՝ օլիգարխները խառնված են, թե ով է լինելու վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ