25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունում քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ատևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  նախագծերի փաթեթը: Այն  մշակվել է  ի կատարումն վարչապետի՝ բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու հանձնարարականի:

Զեկուցվել է, որ օրենսդրական փաթեթի միջոցով ՀՀ օրենսդրությամբ առաջին անգամ տրվում են հանրապետությունում լայն տարածում ստացած առևտրային ծառայությունների մի շարք օբյեկտների՝ սահմանումներ, մասնավորապես, «հեստապարային ակումբ», «կարաոկե», «դիսկոտեկ»: Օրենքով հստակ սահմանվում է, որ նշված օբյեկտները, ինչպես նաև սաունան, բաղնիքը և շոգեբաղնիքը հանդիսանում են սահմանափակումների ենթակա օբյեկտներ և արգելվում է դրանց տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և ոչ բնակելի տարածքում: Միաժամանակ հաշվի առնելով, որ նման տեսակի ծառայությունների իրականացման թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, օրենքով սահմանվել է նաև, որ նման օբյեկտների տեղակայմանը ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

            Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է օրենսդրական փաթեթը սեղմ ժամկետներում բերել վերջնական տեսքի և ներկայացնել կառավարության աշխատակազմ: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ