16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս արձագանքեց Ֆեյսբուքը հայկական նոր թղթադրամների նմուշներին (լուսանկարներ)

Համացանցում տարածվեցին հայկական նոր թղթադրամների էսքիզները։ Հայ հանրույթը Ֆեյսբուքում, բնականաբար, բուռն արձագանքեց։ Ուշագրավները ներկայացնում ենք ստորև.

Image may contain: 1 person

Image may contain: one or more people and text

Image may contain: 1 person, text

Լևոն Սարդարյան.

Հետաքրքիր ա: Եթե, ասենք, հարյուր հազարանոց դրամ լիներ, ու էդ փողի վրա Քիմ Քարդաշյանի դեմքը լիներ, փողի դարձերեսին Քարդաշյանի ի՞նչն էր լինելու։ ՃՃՃՃՃ
Սա այն ամենն էր, ինչ պետք էր իմանալ հայկական դրամների նոր դիզայնի հանդեպ իմ վերաբերմունքի մասին։ ՃՃՃՃՃ

Արմեն Հակոբյան.

Հերթով նշեմ իմ ընկալումները՝ 
1000-անոցը, միանշանակ, անդուր է և գեղարվեստական մասով զիջում է եղածին: 
2000-անոցը՝ ոչինչ, համ էլ նորություն է: 🙂 
5000-անոցն իսկապես լավ է ստացվել:
10000-անոցը, ընտրությունների հետևանքով վարկաբեկված լինելու հանգամանքը չհաշված, նոր տարբերակով ավելի շքեղ է երևում: 
20000-անոցն էլ է լավը: 
Իսկ 50000-անոցի հարցում լավ չկողմնորոշվեցի: Այ, որ մի կապ ձեռքս ընկներ, մանրամասն կնշեի առավելությունները։

Սամվել Մարտիրոսյան.

Շատ վատն են։ Շատ։ 
Էլ չասեմ, որ ամենաշրջանառվող 1000 դրամանոցը ֆիքսել դարդի ու սգի վրա՝ առավել դարդոտ միտք ա։

Իզաբելլա Աբգարյան.

Նոր թղթադրամները ոնց որ Երևանի տոնական զարդարանքով զբաղվող դիզայներն արած լինի։ 

Աղբյուր՝ BlogNews.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ