19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվի, բանակցություններում առաջընթաց չի լինի (տեսանյութ)

«Բանակցություններում առաջընթաց գրանցելու համար կողմերի միջև պետք է լինի վստահություն, իսկ վստահությունն իր մեջ ներառում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնց մասին խոսվել է և՛ Վիեննայում, և՛ Սանկտ Պետերբուրգում»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների ներկայիս փուլին:

Ըստ նրա` բանակցություններում առաջընթաց չի լինի, քանի դեռ կողմերից մեկն առաջ է շարժվում «կա′մ ամեն ինչ, կա′մ ոչինչ» սկզբունքով: «Եթե կողմերից մեկն ունի հետևյալ դիրքորոշումը` կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ, ապա, բնական է, բանակցություններում կլինի ոչինչ: Կամ, եթե հարցադրումը դրվում է այսպես՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ պատերազմ, ապա բնական է, որևէ առաջընթաց չի կարող լինել: Ու այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվի, բանակցություններում առաջընթաց չի լինի», – ասաց Շավարշ Քոչարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ