28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավելի քան 2 միլիոն դրամ է վատնվել. դեպքը դասվեց արտառոցների շարքում

100896

Արարատի մարզի Ավշար համայնքի մանկապարտեզի հիմնավերանորոգման ծրագրի շրջանակներում 37.5 միլիոն դրամ է տրամադրվել, սակայն այսօր այդ գումարի մեծ մասը վերադարձվում է պահուստային ֆոնդ: Այս հարցը Կառավարության ուշադրությանը հերթական նիստի ժամանակ ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նա նշեց, որ ի սկզբանե որոշված է եղել վերանորոգել կիսակառույց մանկապարտեզը, սակայն աշխատանքի ընթացքից պարզ է դարձել, որ կիսակառույցի վերանորոգումը նպատակահարմար չէ, որովհետև շինարարական խոշոր թերություններ են հայտնաբերվել, որոնք նախապես տեսանելի չեն եղել, քանի որ այդ կիսակառույցի վրա մեծ ծավալով շինարարական են կոնստրուկցիաներ են եղել դրված: 

Այս իսկ պատճառով էլ առաջարկվում է լուծարել պայմանագրերը, որոնք կնքվել են ընկերությունների հետ, վճարել 2 միլիոնից ավել դրամը, իսկ մնացած գումարը պահուստային ֆոնդ վերադարձնել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցեց՝ ինչքանով ենք երաշխավորված, որ նման դեպքեր այլևս չեն լինի: «Մենք բյուջե ենք հաշվարկում, հետո հասկանում, որ անհնար է շինարարական աշխատանքը, հետազոտվե՞լ է, հասկացվե՞լ է՝ որտեղ է մեր սխալը եղել, ես չեմ ասում, որ որևէ արտացոռ դեպք չի կարող լինել, բայց պետք է նախապես հաշվարկել»:

Տերտերյանն արձագանքեց, որ սա պետք է դասել արտառոց դեպքերի շարքին, ուղղակի ուսումնասիրություններն արվել են ներքևի հարկերում, իսկ վերևի հարկերի վրա դասված են եղել մեծ կոնստրուկցիաներ, հետո տեղափոխվել են, ու պարզվել՝ դեֆեկտներ կան:

«Հասկացեք ամբողջ գործընթացը, գտեք մեր թույլ օղակները, նաև օղակները, որոնք պատասխանատու են նման ինֆորմացիա տրամադրելու համար»,-հորդորեց վարչապետը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ