24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.345.400 ՀՀ դրամ

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 13-17.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 29 իրավախախտում, որից 22-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.470.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 
Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.345.400 ՀՀ դրամ: 

Բուսական աշխարհի պահպանության ոլորոում արձանագրվել է իրավախախտման 10 դեպք: 

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 1.312.400  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝ 

Վայոց ձորում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (11 ուռենի) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 99.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռիում հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 դեպքի (17 տարբեր տեսակի ծառ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 976.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի (3.97 խմ փայտանյութ) վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 116.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (2 բարդի) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 25.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Սյունիքում հայտնաբերված ապօրինի վառելափայտի տեղափոխման 2 դեպքի  վերաբերյալ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 95.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 5 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 270.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 33.000  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝ 

Շիրակում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Արագածոտնում հայտնաբերված ապօրինի որսի 1 դեպքի (նապաստակ) վերաբերյալ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 8.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, ձկան ապօրինի որսի 1 դեպքի (առգրավվել է 15 սիգ տեսակի ձուկ՝ 5 կգ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 10.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքում հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 130 սիգ տեսակի ձուկ՝ 55 կգ, որը հանձնվել է մարզի 4 մանկապարտեզի):

Սյունիքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ։

 Մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործմանև պահպանման ոլորտում

 արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 300.000 ՀՀ դրամի չափով՝

Շիրակում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Արմավիր՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։

Երևանում հայտնաբերված առանց անթափանց շինարարական աղբի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։

Կոտայքում հայտնաբերված շինարարական աղբի տեղադրման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

 

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Երևանում  առանց թույլտվության կատարվել է խորքային հորի հորատում /երկրաբանական ուսումնասիրություն/,  որի վերաբերյալ կայացվել է 150 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի 1 որոշում։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

կայացվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 350.000 ՀՀ դրամի չափով, որից՝

Արագածոտնում  1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Արմավիրում 5 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 250.000 ՀՀ դրամ։

Երևանում 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Ընթացքի մեջ է գտնվում 32 գործ:

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 880.200 ՀՀ դրամ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ