24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ամենակարևոր հմայքն այն է, որ բոլորը պետք է կանոններով շարժվեն»

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների մասին որոշման նախագիծ ներկայացրեց: «Սա երկար քննարկված հարց է, մենք մի քանի օրենքներում փոփոխություններ ենք առաջարկում, խոսքը գնում է հարկաբյուջետային նոր կանոնների մասին»,-ասաց Վ. Արամյանը:

Նա հիշեցրեց, որ այս տարվա հունիսին ունեցել են տեխնիկական օժանդակություն Արժույթի միջազգային հիմնադրամից: Վարդան Արամյանի խոսքով՝ հարկաբյուջետային կանոնների մասով գործող իրավակարգավորումները բավականին կոշտ են:

Նա նշեց, որ երկրները մեկը մյուսի հետևից փոխում են այն նորմերը՝ հիմնականում կանոնները դնում են ծախսային քաղաքականությունում, ինչը Հայաստանն է փորձում անել: «Նշել ենք երեք շեմ՝ 40, 50 և 60 տոկոս, եթե պարտքը 40 տոկոսից ավել է, պետք է աշխատի այն նորմը, որ քո կապիտալ ծախսերը պետք է ավելի լինեմ, քան պակասուրդը, եթե 50–ից ավելի է, ապա կոշտացնում ես պայմանները , կանոն ես դնում ընթացիկ ծախսերի աճի վրա, իսկ եթե 60 տոկոսից գերազանցում է՝ ավելի կոշտացնում ես, որ ընթացիկ ծախսերը կապես նաև միջին եկամուտների հետ»,-ասաց նա: «Տնտեսական բլոկի նախարարներին հարցեր չկա՞ն, ազատության աստիճանը չի սահմանափակվո՞ւմ»,-հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հակառակը, պարոն վարչապետ, այս կանոնների ամենակարևոր հմայքն այն է, որ, անկախ նրանից ով կլինի, կանոնով պետք է աշխատի հարկաբյուջետային քաղաքականությամբ, սա է հիմնական փիլիսոփայությունը»,-արձագանքեց Վարդան Արամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ