19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրջ սպառնալիք

1960 թվականին ԽՍՀՄ ռազմական արսենալը համալրեց առջին միջմայրցամաքային հրթիռը: Մինչ այդ ԱՄՆ-ն վայելում էր 200 տարի տևող անհոգ կյանք: Մինչև միջմայրցամաքային հրթիռների գոյությունը չկար որևէ ռազմական սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության: Ըստ այդմ, նրանք երկրի ամբողջ ներուժը ուղղում էին մնացած սպառնալիքների վերացմանը ու կարողացան կառուցել պետություն:

Ռազմական սպառնալիքը ընդամենը մեկն է ազգային անվտանգության սպառնալիքների շարքում, սակայն, այն անշուշտ ամենամեծ տեսակարար կշիռն ունի: Արդի գրականությունը այդ սպառնալիքների 15 տեսակ է նշում՝ Ռազմական, Տնտեսական, Քաղաքական, Հումքային, Ազգագրական, Տարերային, Էներգետիկ, Գեոստրատեգիական, Տեղեկատվական, Պարենային, Առողջապահական, Էթնիկական, Շրջակա միջավայրի, Կիբեր և Գենոմի անվտանգություն:

Հայաստանը որոշ չափով կարողանում է ապահովել պարենային և հումքային անվտանգությունը: Մնացած 13 ոլորտներում կան սպառնալիքներ, որոնք պետությունը չի կարողանում չեզոքացնել ու, ըստ այդմ, պետություն չի դառնում: Հիմնական խնդիրը իհարկե ռազմական սպառնալիքն է: Ինչքան էլ մեր քարոզչությունը չպնդի, որ ՀՀ զինված ուժերը լիրովին վերահսկում են իրավիճակը, բոլորս գիտենք, որ իրականությունը այդպիսին չէ:

Իրականում ռազմական սպառնալիքը կլինի չեզոքացված միայն այն պարագայում, երբ Հայաստանի վրա հարձակումը իմաստազուրկ կլինի: Ներկա պահին նման հարձակումն առնվազն մեկ սուբյեկտի կողմից իմաստազուրկ չէ: Այն կդառնա իմաստազուրկ, եթե բնակչության ճնշող մեծամասնությունը լինի զինվոր, այսինքն, երբ բնակչությունը կդառնա բանակ:

Սա քաջ գիտակցում են ՀՀ արտաքին և ներքին սպառնալիք հանդիսացող սուբյեկտները և ջանք չեն խնայում իրենց, հաճախ անտեղյակ, իսկ ավելի հաճախ՝ տգետ, օբյեկտներին ուշադրությունը սևեռել Ազգ-բանակ կոնցեպտի տապալման վրա:

Մեկը դա անում է, քանի որ հայատյաց համաեվրոպական ալյանսի հիմնադրամից է ֆինանսավորվում, մյուսը դա անում է, քանի որ ֆինանսավորվում է ցանկացած պետականությանը դեմ հանդես եկող հիմնադրամից, մեկը իր սինդիկատի շահն է պաշտպանում, մյուսը դա անում է կայսրության ծառայի կարգավիճակով, ոմանք էլ՝ պարզապես ներքաղաքական շահից ելնելով: Բարեբախտաբար օղուզների ինքնապահպանման բնազդը վեր է ամեն ինչից և հակապետական այս ալիքը արձագանք չի գտնում լայն զանգվածների մոտ:

Արթուր Դանիելյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ