20 Մարտի, Չորեքշաբթի, 2019

Զգույշ եղիր, որ քո մեջ եղած լույսը չխավարի

Praying Woman

Հիսուս ասում է.
-Ոչ ոք ճրագը վառելուց հետո այն չի թաքցնի, կամ կաթսայի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։ Մարմնի ճրագն աչքն է. երբ քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը հիվանդ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Ուրեմն զգո՜ւյշ եղիր, որ չլինի թե քո մեջ եղած լույսը խավարի։ Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, առանց խավարի մի մասնիկ ունենալու իր մեջ, այն ժամանակ ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ։

Հիսուսը դեռ խոսում էր, երբ մի փարիսեցի խնդրեց նրան, որ ճաշի գա իր տուն։ Հիսուսը ներս մտավ և սեղան նստեց։ Երբ փարիսեցին այս տեսավ, զարմացավ, որովհետև ճաշելուց առաջ Հիսուսը չլվացվեց։ Տերն ասաց նրան.

-Հիմա դուք՝ փարիսեցիներդ, մտահոգված եք բաժակի և պնակի արտաքինը մաքրելով, մինչդեռ ձեր ներսը լի է հափշտակությամբ և չարությամբ։ Անմիտնե՛ր, նա, ով արտաքինը ստեղծեց, ներքինն էլ չստեղծե՞ց։ Բայց դուք ինչ կարող եք, տվե՛ք իբրև ողորմություն, և ահա ամեն ինչ մաքուր կլինի ձեզ համար։

Վա՜յ ձեզ, փարիսեցինե՛ր, որ անանուխի, փեգենայի և ամեն տեսակ բանջարեղենի տասանորդը տալիս եք, բայց անտեսում եք Աստծու արդարությունն ու սերը։ Սրանք պետք էր գործադրել՝ առանց մյուսներն անտեսելու։
(Ղուկասի ավետարան 11:33-42)

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ