25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տպավորություն է, որ մեկ-մեկ այս հիմնադրամը ինքն է որոշում՝ չունենալով պատվերներ. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության նիստին իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: Նա հիշեցրեց, որ 2016 թվականի մարտին կառավարության կողմից հիմնադրվել է օրենսդրության կարգավորման ազգային հիմնադրամ: «Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել ենք դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներայացնելու՝ հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել»,-ասաց նա:

Ելնելով վերոնշյալից նա հանձնարարեց համապետական գործադիր մարմինների ղեկավարներին գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքում ներկայացնել հստակ հիմնավորումներ: Նա նաև հանձնարարեց մեկ ամսյա ընթացքում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամի 2018 թվականի տարեկան գործողությունների շրջանակում կարգավորման ազդեցության ենթակա իրավական ակերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հաշվի առնելով կառավարության կողմից հաստատված միջոցաառումները և գերակա խնդիրները.

«Հատուկ ուշադրություն դարձրեք սրան, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեկ-մեկ այս հիմնադրամը ինքն է որոշում՝ չունենալով պատվերներ: Քանի որ պատվիրատուն մենք ենք, ստեղծել ենք մի օղակ, որը պետք է բոլոր այդ ռիսկերը գնահատի, համապատասխան վերլուծություն տա, և մենք որոշենք՝ ճիշտ ուղղությամբ ենք, թե ոչ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ