20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանին պատերազմի համար տեղեկանք է պետք. Առավոտ

Հայաստան-ԵՄ համաձայնագրում  հստակ խոսվում է Դարաբաղ­յան հակամարտության լուծման տարբերակի մասին, որ այն լինելու Է խաղաղ ճանապարհով: Դա շատ կարեւոր Է Հայաստա­նի համար, մենք պետք է գնանք եւ ստորագրենք այդ համաձայ­նագիրը Բրյուսելում»,- դիտարկ­մանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրում դեռ անորոշ է ղարաբաղյան հակամարտության հետ կապ­ված հարցը, երեկ «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց քաղա­քագետ Ստեփան Գրիգորյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ ՀՀ-ում եւ երկրից դուրս չեն ու­զում այդ համաձայնագրի ստո­րագրումը եւ տարբեր ձեւերով ցանկանում են խոչընդոտել գործընթացին:  Սակայն պարոն

Գրիգորյանը շեշտեց՝ համաձայ­նագիրն անպայման կստորագր­վի:   Թբիլիսիից քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեի կարծիքով՝ ՀՀ-ի համար այսօր այլ իրավիճակ է ստեղծվել. «2012-ին խնդիրը քաղաքական էր, այդ պատճառով Էլ Մոսկվան թույլ չտվեց Հայաստանին ստո­րագրել ԵՄ-ի հետ համաձայնա­գիր: Պարզ Է, որ դա ՌԴ-ին

ձեռնտու չէր: Այսօր իրավիճակն այլ է. Եվրոպան պատրաստ է համագործակցել այն երկրների հետ, որոնք մտնում են Մոսկվայի քաղաքական դաշտի մեջ»: Պարոն Գրիգորյանն արձագան­քեց՝ ըստ էության ՌԴ-ի համար միեւնույն է՝ երկրները ԵՄ-ի հետ ստորագրում էին համաձայնա­գիր, որտեղ խոսվում էր նաեւ եվրաինտեգրացիայի՝ մասին, թե առանց դրա, ինչպես այժմ Հայաստանը: Նա փաստեց. «Հիմա էլ Ռուսաստանը երջանիկ չէ, որ Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել»:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան ՍաՖարյանը, արձագանքելով ադրբեջանական կողմի հավակնություններին եւ այն փաստին, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում դեռ Ղարաբաղյան հակամարտու­թյան հետ կապված ձեւակերպումների մասին հստակեցումներ չկան, ասաց. «Տարաձայնու­թյուններն այս հարցում պահպանվում են: ԵՄ-ի հայտնի մոտեցումը կա, որ հակամարտու­թյան կարգավորումը կապում են Մինսկի խմբի շրջանակների հետ:

Չեմ կարծում՝ գործը հասնի նրան, որ Ադրբեջանը վետո դնի, բայց նույնիսկ այս պայմաննե­րում դեռ հայտնի չէ, թե որը կլի­նի կոմպրոմիսը»: Անդրադառնա­լով համաձայնագրի քաղաքա­կան նշանակությանը՝ պարոն Սաֆարյանն ասաց. «Խնդիրն այն է, որ Ադրբեջանին ավելի շատ պատերազմի համար տե­ղեկանք է պետք: Խնդիրն այն է՝ արդյոք Եվրոպան այդ տեղեկանքը կտա Ադրբեջանին, ան­ձամբ Ալիեւին: Այս հարցով մտա­հոգություն ոչ մեկ կազմակերպու­թյուն է հայտնել»:

Մոլդովայից քաղաքական վերլուծաբան Դան Մարին նշեց այն պատճառները, որոնք դերակա­տարություն են ունեցել Մոլդովայում՝ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելուց հետո հասարա­կական տրամադրությունների անկման հարցում. «Պատճառը կոռուպցիոն սկանդալներն էին եւ այն, որ այդ միլիարդները ոչ թե այդ գումարները գողացած պաշ­տոնյաները պետք է վճարեին, այլ քաղաքացիները:  Եվ այդ

գործոնը վատ առումով տարած­վեց ԵՄ-ի հետ հարաբերություն­ների վրա»:    Հարցին՝ արդյոք

ԵԱՏՄ մտնելու սցենարը կարո՞ղ է արդյունավետ լինել Մոլդովայի համար, քաղաքական վերլուծաբանը պատասխանեց. «ԵԱՏՄ-Ը հետաքրքիր չէ մեզ համար: Բա­ցի այդ, դա այնքան էլ գործուն տնտեսական համայնք չէ»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ