12 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

ԱԱԾ-ն անցնում է վարչապետին. Ժողովուրդ

middle_1455280833_6646305

ՀՀ ազգային անվտանգության ծառայու­թյունը հանրային քննարկման է ներկայաց­րել օրենսդրական մի փաթեթ, որով առա­ջարկվում է փոփոխություններ կատարելհամար, որ մարդիկ երթուղայիններում

«Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ազգային անվտանգության մար­միններում ծառայության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» եւ «Սահմանապահ զորքերի մա­սին» օրենքներում:

Վերը նշված օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերից օրաթերթը տեղեկացավ որ դրանց անհրաժեշտությունը պայմանավորված է նախագահական կառավարումից-խորհրդարանականի անցումով: Ըստ այդմ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, սահմանապահ զորքերի, օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության ղեկավար կազմի վերահսկողությունը նախատեսվում է փոխել: Հայաստանի գործող օրենսդրու­թյամբ ՀՀ ԱԱԾ ղեկավար կազմին նշանա­կում եւ ազատում է հանրապետության նա­խագահը:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքներում առաջարկվող փոփո­խություններով ԱԱԾ-ի ղեկավար կազմին նշանակելու եւ ազատելու լիազորությունն անցնում է ՀՀ վարչապետին: Փաստացի ՀՀ ԱԱԾ նոր իրավակարգավորումներից հետո կգտնվի վարչապետի եւ կառավարության վերահսկողության ներքո: Ներկայումս ԱԱԾ-ն գտնվում է հանրապետության նա­խագահի վերահսկողության ներքո: Համանման փոփոխություն է նախատեսվում նաեւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» եւ «Սահմա­նապահ զորքերի մասին» օրենքներում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ