24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրավիճակը մոտ է ողբերգականին. Հայկական Ժամանակ

Երեկ առավոտը բացվեց չափազանց ծանր լուրով. ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամա­սերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, այսինքն աոաջնագծում ինժեներական աշխա­տանքներ կատարելիս, հակատանկային ականի պայ­թյունի հետեւանքով երեք զինծառայող է զոհվել 22-ամյա սպա Գեղամ Զաքարյանը, ժամկետային զինծառայող­ներ 19-ամյա Սարգիս Աբրահամյանը եւ 20-ամյա Սարգիս Մելիքյանը: Իսկ 19-ամյա ժամկետային զինծառայող Նա­րեկ Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավո­րում, նրա վիճակը գնահատվում է ծանր:

Միանշանակ կարող ենք ասել, որ երեկ հայ հանրու­թյունը ցնցված էր այս տեղեկությունից: Իսկ ի՞նչ է սա նշանակում գործնականում: Նման լուրերն ու ցնցումները արդեն սովորական են դառնում հայ հանրության համար, այն իմաստով, որ լուրը ստանում ենք, խորը կսկիծ ապ­րում, դառնանում մինչեւ ֆեյսբուքյան լրահոսում կհանդի­պենք մի ինչ-որ զվարճալի հոլովակի կամ էլ կշեղվենք առօրյա գործերով:

Մինչդեռ ժամանակն է, վաղուց ժամանակն է ավելի եր­կար կանգ առնել այս եւ նմանօրինակ այլ դեպքերի վրա, որովհետեւ գրեթե ակնհայտ է, որ երեք տղաների մահվան պատճառը ոչ թե ադրբեջանցիների, այլ հայկական զինված ուժերի տեղադրած կամ այդ պահին տեղադր­վող ականն է եղել: Եթե զոհերը լինում են նույնիսկ մար­տական իրավիճակում, մենք լրջորեն պետք է փոխենք մեր վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ: Որովհե­տեւ երեկվա մեկնաբանությունների մեջ կրկին լսում էինք նախադասություններ, որոնց մեր ականջը սովորել է, բայց իրականում դրանք զարհուրելի, անթույլատրեփ նախադասություններ են:

Օրինակ՝ հաճախ լսում ենք. «Դե մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, եւ պետք է հասկանանք, որ ունե­նալու ենք նաեւ զոհեր»: Երեկվա միջադեպի մասին էլ աս­վում էր, թե պարտադիր չի, որ միջադեպը ինչ-որ մեկի սխալի հետեւանքը լինի: Սա ուղղակի կործանարար մո­տեցում է: Քավ լիցի, ոչ ոք չի ասում, թե պատերազմում զո­հեր չեն լինում: Խոսքը ուրիշ բանի մասին է. արդյո՞ք մենք որպես պետություն եւ հանրություն ամեն ինչ արել ենք, որ նման զոհեր չունենանք:

Արդյո՞ք տվյալ զորամիավորման հրամանատարը, նրա հրամանատարի հրամանատարը, մատակարարը, արտադրողը, դասավանդողը, իրականացնողը իրենց պարտականությունների կատարման մեջ չեն թերացել: Եթե թերացել են, ինչու՞ են թերացել: եվ ի՞նչ պատասխա­նատվության են նրանք ենթարկվելու, եւ ի՞նչ միջոցներ ենք մենք ձեռնարկելու, որ նման անպատասխանատու մարդիկ հետագայում ուրիշների կյանքերի հետ չխաղան: Նույնիսկ մարտական իրավիճակները պետք է ենթարկ­վեն մանրազնին քննության, սկսած դրա նախապատ­րաստական փուլից, վերջացրած ընթացքով ու ավարտով: Եվ այս վերլուծությունը կամ նրա արդյունքները պետք է հրապարակային եւ հասանելի լինեն հանրության համար, որովհետև եթե նույնիսկ ադրբեջանցի դիպռւկահարն է սպանության հեղինակը, դա դեռ չի նշանակում, թե տեղի ունեցածի մեջ այս կողմում մեղավորներ չեն կարող լինել: Այստեղ էլ ծագում են բազմաթիվ հարցեր սկսած դիրքերի կահավորումից, շարունակած զինվորների կրթությամբ եւ կարգապահությամբ, ավարտած կանխարգելիչ այլ գոր­ծոններով: Վերը նշված բոլոր ուղղությունները ունեն իրենց պատասխանատուները թե կոնկրետ այդ դիրքում, թե ՛ զո­րամասում, թե կորպուսում եւ թե՛ գլխավոր շտաբում ու պաշտպանռթյան նախարարռթյունում

Եվ եթե այս տեսակետից ենք մոտենռմ խնդրին, հասկանալի է դառնում, որ իրավիճակը մոտ է ողբերգականին,

որովհետեւ մինչև օրս էլ չորսօրյա պատերազմի ընթաց­քում տեղի ունեցածը չի վերլուծվել, ոչ ոք հաշվետու չի եղել ինչէ տեղի ունեցել եւ ինչու: Երբ այս թեմայի մասին խոսակցություն է գնում, հանրապետականները սկսում են ոգևորվել, թե 2016-ին Ադրբեջանըն ուզում էր գրավել Ղարաբաղը և չկարողացավ ուրեմն տեղի ունեցա­ծը մեր հաղթանակն : Լավ, հասկացանք Ադրբեջանը ու­զում էր գրավել Ղարաբաղը և չկարողացավ, բայց մենք էլ 800 հեկտար տարածք կորցրինք: Ուրեմն մենք ի՞նչ, ուզու՞մ էինք այդ տարածքները կորցնել: Եթե ուզում էինք կորցնել ու կորցրինք, սրանից քրեական պատասխանատվության հոտ է գալիս, եթե չէինք ուզում կորցնել, բայց կորցրինք, էս­տեղ էլ պատասխանատվության հարց կա, ու այս պա­տասխանատվությունը մինչև օրս ոչ ոք չի կրել: Համենայնդեպս հանրությունը դրա մասին ոչինչ չգիտի:

Եթե որեւէ մեկը կասի, թե բա Պաշտպանության նա­խարարությունում պաշտոնանկություններ եղան, մենք պետք է ասենք, որ դա ոչինչ չի նշանակում: Իսկ ո՞վ է ասել, որ քառօրյա պատերազմի ձախողումների պա­տասխանատուները հենց նրանք են կամ միայն նրանք են, ովքեր պաշտոնանկ են արվել: Եթե այդպես է, թող հս­տակ ասվի ՝ ով ինչի համար է պատասխանատու եւ ով ին­չի համար է պաշտոնանկ արվել: Գուցե պատասխանատուները նրանք են, ովքեր պաշտոնանկ չե՞ն արվել, մաս­նավորապես գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները կատարող անձը: Եվ ընդհանրապես, սա ի՞նչ բացատրություն է, թե Ադրբեջանը չկարողացավ անել այն, ինչ ուզում էր, ուրեմն դա մեր հաղթանակն է է, վաղը Ադրբեջանը կարող է Երեւանը գրավելու օպե­րացիա մշակել, բայց Սեւանից առաջ չկարողանա գալ էդուարդ Շարմազանովը պիտի հայտարարի, թե սա մեր հաղթանակն է, որովհետեւ թուրքերը Երեւանն էին ուզում գրավել, բայց կարողացան միայն Քելբաջարն ու Գեղարքունիքի մա՞րզը գրավել:

Այս տափակ բռավադայից պետք է հրաժարվել, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր տե­սել են Լելե-Թեփե բարձունքը, որն ադրբեջանցիները մեզ­նից գրավեցին ապրիլյան քառօրյա պատերազմի ըն­թացքում, պիտի ուժ ունենան եւ խոստովանեն, նման բարձունքը խլել հնարավոր էր միայն այն բանակից, որ­տեղ կատարյալ բարդակ է տիրում:

Վթարներ, ինքնասպանություններ, պայթյուններ, ոչ կա­նոնադրական հարաբերություններ, 800 հեկտար տարածքի կորուստ, հարյուրավոր զոհեր և բանակից փախչող զանգ­վածներ: Այլեւս բավական է. եկեք խոստովանենք, որ մեր բանակում կատարյալ բարդակ է տիկնայք և պարոնայք:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ