24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան ռուսական առաջին S-400 համակարգերը կստանա 2019-ին

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին Թուրքիայի ազգային մեծ ժողովում (TBMM-ԹԱՄԺ) հայտնել է Ռուսաստանից գնված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման ժամկետը:

Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նախարարը մեջլիսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ S-400 առաջին մատակարարումը նախատասված է 2019 թվականին: Ջանիքլին նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին Թուրքիան պայամանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Թուրքիային S-400-ի երկու մարտկոց կմատակարարի:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ