25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դոգմաներ չկան, ճշմարտությունը պետք է քննարկումների արդյունքում երևա»

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր պատգամավորների ու Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկմանը մտավախություն հայտնեց, որ երիտասարդ գիտնականին սոցիալական գրավչություն ապահովելով՝ այլ դաշտ կտեղափոխեն: Նա հիշեցրեց Պաշտպանության նախարարի հարցը ուսանողներից մեկին, թե որպես գիտնական ինչքան աշխատավարձ է ստանում, և պատասխան ստանալով 80 000 դրամ նախարարը ասել էր, թե մենք 250 000 կտանք:

Պաշտպանության նախարար Արտակ Զաքարյանը նշեց, թե պետք է կարողանան գտնել լավագույն լուծումները, որը և հասարակության, և կրթության,և պաշտպանության տեսակետից չունենա հակասությումներ: «Լիովին կիսում ենք մտահգությունը, որ չպետք է մեկը մյուսի հաշվին լինի, պետք է լավագույն լուծումը գտնենք: Օրենքում հավասարության սկզբունքներից մեկն էլ այն է, որ դրանից գիտությունը մեծ հաշվով չէր շահում, մենք ուրախ կլինեինք, որ շահեր, որովեհտև ինչ տարբերություն, որ քաղաքացիական կարգավիճակով գիտնականից ենք գյուտ ստանում, թե զինվորական: Հիմա ստացվում է գնում են դեպի գիտություն, բայց չեմ ծառայում, բայց կեսից հետ են կանգնում»,-ասաց նա: Զորակոչման կազմակերպոման հարցում էլ Արտակ Զաքարյանը նշեց, որ « Պատիվ ունեմ» ծրագրի համար դեռ ժամանակ ունեն: 

Ապա Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը տեսակետ հայտնեց, թե այդքան էլ կողմ չէ զինծառայության նոր մեխանիզմին, որը առաջարկել էին ուսանողները, ի տարբերություն առաջին առաջարկին, որն ավելի ընդհանուր էր: Փոխնախարարը նշեց, թե «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերից երկուսն էլ վերաբերում են ժամկետային զինծառայության պարտականություն ունեցող քաղաքացիներին և հավելեց, որ եթե այս պահին նա, ով ընտրում է «Պատիվ ունեմ» կամ «Ես եմ» ծրագիրը, դառնում է պայմանագրային, որովհետև պարտադիր սովորական զինծառայությունը 24 ամիս է, իսկ ծրագրով առաջարկները՝ 36 ամիս: ««Պատիվ ունեմ»-ն իր մեջ կարող է ունենալ տարբեր եղանակներ, այդ թվում և ձեր ասածը, բայց տեղին չէ զուգահեռ երրորդ ուղղությունը որպես ծառայության տեսակ մտածել, այն պարագայում, երբ միևնույնն է պետք է գա պայմանագրային ճնապարհով անցնի, դա խառնաշփոթ կառաջացնի»,-ասաց նա: Ըստ Զաքարյանի՝ «Պատիվ ունեմը» լուծումներ կարող է գտնի՝ գիտնականին տալով հատուկ կարգավիճակ՝ ամենանվազը սպայի կարգավիճակ և պայմաններ:

«Եթե ինքը ձեր ասած փիլիսոփան է, պայմաններն այլ կերպ կլինեն, բանագետ է և իրեն լաբորատորիա է պետք, ուրեմն պայմանները պետք է ստեղծվեն, որ բնագիտությունը չտուժի, իրավաբանի դեպքում գուցե պետք է իրավաբանի հաստիք առանձնցնել գնդում, այսինքն՝ պայմանագրայինը նրա համար է, որ կարգավորի այդ հարաբերությունները: Դրա համար մենք չենք ուզում նոր ծառայության մեխանիզմ ստեղծել, երբ արդեն մեխանիզմները «Պատիվ ունեմ» ծրագրով իրականացվել են»,-ասաց նա և նշեց, թե «Ես եմ»-ը այլ է, շարքային ծառայությանն է վերաբերում, ուսանողական դաշտից դուրս է:

Նախարարին արձագանքեց նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանին և արձանագրեց, որ առաջին առաջարկի դեպքում համաձայնության եկան և ուշադրություն են հրավիրել երկրորդ առաջարկի վրա , որպեսզի ենթաօրենսդրական ակտերով իրականացնեն: Դավիթ Պետրոսյանը ներկայցրեց իրենց առաջարկի և «Պատիվ ունեմ» ծրագրի տարբերությունը: ««Պատիվ ունեմ» ծրագրով կրթության անընդհատության սկզբունքն ընդհատվում է, մեր առաջարկով, որը զուգահեռ կարող է լինել «Պատիվ ունեմ»-ին, հնարավորություն է տրվում շատ մարդ ներգրավել ու չկոտրել կրթական անընդհատությունից»,-բացատրեց ուսանողը: Ըստ նրա, պետք է քննարկել, փորձել ցույց տալ առավելությունները: «Հասկանալ՝ սրա հետ կախված ինչ դիրքորոշում կա»,-ասաց նա:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ընդգծեց. «Շատ լուրջ փաթեթ ու առաջարկներ ունեք, գաղափարներ ունենք, որը կարիք կա փաստաթղթավորել, քննարկել, քարացած դոգմաներ չկան, ճշարտությունը պետք է քննարկումների արդյունքում երևա, կարող եք այլ գիտնականների հետ հանդիպել, ձեր կարծիքն ավելի ամրապնդվի, բայց կարող եք նաև փոխել ձեր կարծիքը: Հիմա ֆիքսենք, որ քաղաքական կամքը կա»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ