19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դատավորը խախտում է օրենքը. «Սասնա ծռեր»-ի գործ/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը:

Այսօրվա դատական նիստում  փաստաբան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց, որպեսզի դատավորի պահանջով ներկայացվի նիստերի դահլիճում ներկա դատախազներից Արամ Արամյանի համապատասխան լիազորագիրը, որով նա այս գործով հանդես է գալիս որպես մեղադրող:

Գործով դատախազ  Պետրոս Պետրոսյանը դատավոր Մեսրոպ Մակյանին հիշեցրեց, որ լիազորագիրը տրամադրվել է դեռեւս հունիսին:

 Պաշտպանական կողմի փաստաբանները նշեցին, որ «Սասնա ծռերի» գործը բաժանվել է երեք մասի, եւ գործի քննության սկզբում դատախազին տրված լիազորագիրը չի կարող «ավտոմատ կերպով» գործել նաև հիմա:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը  միջնորդությունը մերժեց:  

Փաստաբան Դավիթ Գյուրջյանը այս փաստով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Փաստաբանը նշեց, որ դատավորը  չցանկացավ տեխնիկական խնդրին լուծում տալ.  «Դուք կանխակալ վերաբերմունք եք դրսեւորում եւ կոպիտ կերպով պատրաստ եք խախտել օրենքը, միայն թե մեղադրող կողմի համար ոչ ձեռնտու գործողություն չկատարեք»,-հայտարարեց Դավիթ Գյուրջյանը:

 Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել` համարելով, որ այն հիմնավորված չէ: 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ