29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախի 2018թ.-ին բյուջեի նախագիծը քննարկվել է ուժային կառույցների պատասխանատուների հետ

NA_1

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը:

Նիստը վարել են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:

Օրակարգում «ԱՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծով ԼՂՀ  պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:

Նիստին մասնակցել է ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Նոյեմբերի 23-ին 2018թ. պետական բյուջեի քննարկումները կշարունակվեն  ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ