12 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Էդվարդ Նալբանդյանը հաճելիորեն զարմացրեց /տեսանյութ/

 

«ՌԴ  արտաքին գործերի նախարարի այցը ընդգծված հավասար հեռավորության վրա էր Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Ինչը քաղաքական առումով գուցե արդարացված էր, սակայն, հաշվի առնելով մեր դաշնակցային հարաբերությունները, կարծում եմ, որ այդ դաշնակցային հարաբերությունները պետք է շեշտվեր»,- անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցին` այսօր լրագրողնրի հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ քաղաքագետ  Խաչիկ Գալստյանը: 

Անդրադառնալով ԼՂ  կոնֆլիկտի կարգավորման  հետ.   «Այսօր կարգավորման սեղանին դրված են բոլոր փաստաթղթերը, որոնք փաթեթային բովանդակություն ունեն և միջնորդները որևէ կողմին թույլ չեն տալու փաթեթից դուրս հանել ինչ-որ բաղադրիչ: Դա որոշակի ուղերձ էր Ադրբեջանին, որը միշտ փորձել է առանձնացնել կարգավորման առանձին բաղադրիչ: Մինսկի խմբի ֆորմատի փոփոխման վերաբերյալ ևս հստակ հնչեց պատասխան, ըստ որի՝ ով կարող է ներդրում ունենալ կարգավորման գործում, արդեն Մինսկի խմբում է»,-ասաց նա:

Քաղաքագետը շեշտեց`  իրեն հաճելիորեն զարմացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով   խրոխտ ու համարձակ կեցվածքով հանդես եկավ և չվարանեց  կոշտ քննադատություն   հնչեցնել` ուղղված Ադրբեջանի ղեկավարությանը:

 

 

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ