29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տարկետումը ծառայել է, պատճառ է եղել, որ մարդիկ չգնան ծառայելու. Լ. Մկրտչյան

e17e2fc9-a674-41c1-978a-9a5aa185a142

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ կլոր-սեղան քննարկմանը նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ուսումնասիրել են, թե բանակային ծառայությունն ինչպիսի ազդեցություն կունենա գիտության ընթացքի վրա:  Երկրորդ խնդիրն, ըստ նրա, այն էր, թե ուսանողները, որ գիտությամբ են զբաղվում, բանակում ինչպիսի պայմաններ են ստեղծվել, որ գիտական մակարդակի վրա նպաստեն: Նա հիշեցրեց Պաշտպանության նախարարի խոսքերը, որ գիտությունն ընտրած ուսանողը շարքային աստիճանով ծառայության ուղարկելն անմտություն է:

ԿԳ նախարարը ներկայացրեց 2007-2016թթ-ի պաշտպանածների ընդհանուր թվաքանակը: Ըստ նրա՝ այս տարիներին 445 դոկտոր ենք ունեցել, 5032 թեկնածուներ: Գիտության մեջ մնացել են 191 դոկտորներ և 646 թեկնածուներ: «5032-ից 646-ն է մնացել, իհարկե կան նաև օտարներ, որոնք փոքր թիվ են կազմում, այսինքն՝ դոկտորների 42,9%-ն է մնում գիտության մեջ, 12,8%-ն էլ թեկնածուներն են: Ընդհանուր առմամբ գիտությունում մնում է 15%-ը»,-ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ ուսանողների իրավացությունը թերևս միայն բնական գիտությունների մեջ է, որտեղ ավելի շատ են զբաղվում գիտությամբ: Ըստ նրա՝ ֆիզիկա-մաթեմատիկայի ուղղությամբ 63 դոկոտոր կա և 461 թեկնածու: Դոկտորներից 50-ը մնացել է գիտության մեջ և 135 թեկնածու էլ: «Ընդհանուր առամամբ 79,4% մնում է դոկտորներ, իսկ 29, 3% ֆիզմաթ ուղղությամբ թեկնածուներ»,-ասաց նա: Մինչդեռ օրինակ Լևոն Մկրտչյանի խոսքով՝ պատկերն այլ է օրինակ տնտեսագիտության բնագավառում՝ դոկտորներից 25%-ն է մնում, 2,7% թեկնածուներից: Ընդհանուր առմամբ տնտեսագիտության մեջ 3,3%-ն է մնում, փիլիսոփայության մեջ 18, 2 տոկոսը, իրավաբանությունում, որը բավական մեծ դիմելիություն ունի, 14%-ն է մնում: Նախարարը նշեց, թե այս թվերը ցույց են տալիս, որ տարկետումը ևս մեկ անգամ ծառայել է, պատճառ է եղել, որ մարդիկ չգնան ծառայելու: Նախարարը շարունակեց, թե թեմատիկ ֆինանսավորման համար դիմել են 23 երիտասարդ ղեկավարի համար, որից 9-ն են արական սեռի և որից 6-ը չեն ծառայել: Մինչդեռ նախարարը նշեց, թե պետք է մտածել այլ ուղղությամբ, թե ինչ անել, որ գիտության մեջ մնացողներին գիտական աշխատանքից չկտրեն, որն այսօր քննարկման առարկա է:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ նշեց, թե կիրառական դաշտ բերելու արդյունքը գործնական դարնձելու համար ԶՈւ-ն հստակ երկարատև ծրագիր ունի: «Հաստաված ծրագրեր կան, որոնց մի մասը փակ է, բայց մեծ ֆինանսավորման է գնում գիտական ուղղությամբ, և ՊՆ-ն դառնալու է գիտական պատվեր հնչեցնող»,-ասաց նա: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն, անդրադառնալով այն թվին, թե որքան են վերադարձել ու գիտությամբ շարունակել զբաղվել ծառայությունից հետո, ասաց՝ հանձնարարել են բուհերին ուսումնասիրել, թեև թվային պատկերը դժվար է ստանալ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ