25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չինաստանում բացվեց ՀՀ համագործակցության գրասենյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինտաո քաղաքում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի բացումը:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոնի» կողմից ֆինանսավորվող գրասենյակի ներքո հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների մասնաճյուղերը: Ներկայացուցչությունները զբաղվելու են չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ, զբոսաշրջության խթանմամբ և հայ-չինական բիզնես կապերի ստեղծմամբ: Ցինտաո քաղաքի գրասենյակի գործառույթներն իրականացվելու են ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի և Արդյունաբերողների և գործարարների միության կողմից: Հայկական ներկայացուցչություններին անհատույց տրամադրվող նախնական ընդհանուր տարածքը կազմելու է 500քմ:

Գրասենյակի բացումն ազդարարվեց ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների և գործարարների միության, ինչպես նաև ՀՀ դեսպանության և «Մեկ գոտի մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոնի» (Belt & Road Collaborative Innovation Center) միջև համապատասխան պայմանագրերի ստորագրմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ