18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիրավորանքները փաթաթում եք մեր վզին. Պավլիկը վրդովեց, իսկ դատախազը «պատժվեց»/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը:

Այսօրվա նիստում պաշտպանական կողմն առարկություն հայտնեց, երբ դատարանը անհարգալից վերաբերմունքի համար նիստերի դահլիճից մեկ ժամով հեռացնելու որոշում կայացրեց ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի(Միանակ Գայլ) դեմ

Դատարանում Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպանները  Արա Ղարագյոզյանը եւ Արայիկ Պպաիկյանը այս  որոշումը «ապօրինի գործողություն» որակեցին եւ հայտարարեցին, որ ըստ Խանդոյանի հետ կնքած պայմանագրի՝ առանց նրա  ներկայության չեն գտնվելու նիստերի դահլիճում:

Դատավոր Մեսրոպ Մակյանը արձագանքեց. «Եթե Խանդոյանն իրեն հարգալից չի պահել, ապա  ինչպե՞ս պետք է վարվեր դատարանը, եթե ոչ սանկցիա կիրառեր»:

Արայիկ Պապիկյաննը առարկեց` Խանդոյանն անհարգալից վերաբերմունք չի դրսեւորել. «Նա ունի բավարար գիտելիք եւ հմտություն, որպեսզի իր ասելիքը կառավարի»:

Արա Ղարագյոզյանը դատավորին բացատրեց. «Կարելի է ազգանունով դիմել, որովհետեւ իրենք ամբաստանյալներ չեն»:

Արայիկ Պապիկյանը միջնորդեց Խանդոյանի հանդեպ սանկցիայի որոշումը վերացնել, ու նրան բերել դատական նիստերի դահլիճ:

 Պավլիկ Մանուկյանը այս առիթով հայտարարեց . «Պետրոս Պետրոսյանն անընդունակ է այս գործով, չեմ ասում՝ անգրագետ, այլ` անընդունակ: Ես նրան պետական դավաճան եմ համարում: Դուք նրա վիրավորանքները փաթաթում եք մեր վզին»:

Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանը վիճահարույց համարեց ամբաստանյալների ընկալումները:

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց Պետրոս Պետրոսյանի հանդեպ կիրառել սանկցիա՝ նախազգուշացման տեսքով, իսկ Խանդոյանին վերադարձնել նիստերի դահլիճ: 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ