24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛ Գլխիդ ճարը տես՛՛… բյուջեի շուրջ

՛՛Այս բյուջեն ոչինչ չասող բյուջե է, բիզնեսին չի խոստանում ոչինչ : Երբ ուսումնասիրում ես, պեսսիմիստական տրամադրություններն ավելանում են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ 2013 թվականի բյուջեի կատարման դեպքում արտագաղթն ավելի կաճի, իսկ սոցիալական ոլորտում բարեփոխումներ չեն լինի:  Այսօր Հայաստանում, ըստ նրա, հարկավոր է այնպիսի պայմաններ ստեղծել, որ քաղաքացին մնա, սակայն  այս բյուջեն նման պայմաններ չի ստեղծում:

՛՛Ի՞նչ է ուզում այսօրվա կառավարությունը, ոչ մի գաղափարախոսություն չկա, իշխանության մնալու ձգտումն ավելի կարևոր է, քան այլ հարցերը՛՛,-նկատեց Խաչատրյանը: Պարզբանելով իր տեսակետը՝ ՀԱԿ անդամը նշեց, որ նման բյուջեով կառավարությունը հերթական անգամ պարզ ժողովրդին ասում է, որ ինքը տեսնի ՛՛իր գլխի ճարը՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ